Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Դաշտան

Ողջույն, հարգելի բժիշկ: Ես 16 տարեկան եմ: Դաշտան ունեցել եմ 12 տարեկանից, սակայն երբեք ինձ չի անհանգստացրել ինչ-որ ցավերով, գանգատներ չեմ ունեցել: 2019 թվականի հոկտեմբերից ամեն ամիս առաջին և երկրորդ օրերին այնպիսի ուժգին ցավեր եմ ունենում, որ բարձր ձայնով լացում ու գոռում եմ: Դեղ եմ օգտագործում, բավականին օգնում է, բայց եթե չօգտագործեմ, հնարավոր է խելագարվեմ ցավից: Ցավը լինում է մեջքումս և փորիցս ներքև:

Պատասխան

Ողջույն, Աննա,

Իհարկե, եթե դաշտանը ցավոտ է, պետք է օգտագործել ցավազրկող դեղորայք: Ինչևէ, ճիշտ կլինի խորհրդակցել բժիշկ–գինեկոլոգի հետ և անհրաժեշտության դեպքում կատարել որոշ հետազոտություններ: Երբեմն, ուժեղ ցավը դաշտանի ժամանակ կարող է խոսել որոշ խանգարումների մասին, ուստի ապահովության համար հետազոտվել է պետք` համոզվելու, որ ամեն ինչ կարգին է: