Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Սեքս

Ancankali hxiyutyun

Barev Dzes es uzum em imanal inchpes pashtpanvel ancankali hxiyutyunic

Պատասխան

Ողջույն, Մարի:

Անցանկալի հղիությունից պաշտպանվելու համար կան շատ մեթոդներ: Առաջինը դա ժուժկալությունն է կամ սեռական հարաբերություններից զերծ մնալը:

Երիտասարդների համար շատ հարմար է պահպանակը, որն ունի երկակի պաշտպանություն և միակ միջոցն է, որ պաշտպանում է նաև սեռավարակներից: Գոյություն ունեն նաև այլ հակաբեղմնավորիչ մեթոդներ, որոնց մասին կարող ես տեղեկանալ` կարդալով մեր կայքի համապատասխան բաժնի հոդվածներ, ինչպես նաև դիտելով տեսահոլովակը` օգտակար ռեսուրսներ բաժնում: