Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Սերը և Հարաբերությունները

Սեր

Ես 21 տարեկան եմ: Արդեն 3 տարի է ինչ սիրում եմ մի աղջկա, ով սովորում է ինձ հետ նույն կուրսում։ Սկզբում փորձում էի գտնել պահը որ ասեի իրեն դրա մասին։ Սկզբում փորձում էի հասկացնել նրան որ անտարբեր չեմ իր հանդեպ։ Հետո իմացա որ նա ընկեր ունի։ Հիմա էլ սովորում եմ նրա հետ, ու շարունակում եմ սիրել իրեն: Ու որոշ ժամանակ հետո իմացա որ իր ընկերոջ հետ հարաբերությունները խզել ա, ու հիմա էլ ուրիշ տղայի հետ ա շփվում։ Չգիտեմ, հիմա էլ մտածում եմ որ բաց եմ թողել էտ հնարավորությունը ու անընդհատ մտածում եմ էտ ուղղությամբ։

Պատասխան

Ողջույն, Ալեքս, շնորհակալություն, որ կիսվեցիր:

Եթե դու իսկապես սիրում ես այդ աղջկան, ապա այո, հիմա լավ առիթ է այդ աղջկա հետ ավելի մտերիմ դառնալու և սեր բացատրելու համար: Նախ իմանալով այդ աղջկա նախասիրությունները, գտիր առիթներ նրա հետ զրուցելու նրան հետաքրքրող թեմաների շուրջ և նրա հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար: Այդ հանդիպումների ընթացքում ցույց տուր քո լավ կողմերը, պատմիր հետաքրքրիր բաներ, կատակիր, անպայման հաճոյախոսություններ ասա այդ աղջկան: Դու պետք է լինես և համարձակ ու ինքնավստահ, և միաժամանակ վարվես շատ քաղաքավարի, այդ թվում ուրիշների նկատմամբ, օգնես ուրիշներին, սովորաբար աղջիկները դա գնահատում են: Անպայման հետևիր քեզ, քո արտաքին տեսքին, աշխատիր լինել կոկիկ, խնամված: Եվ գտիր լավ առիթ նրա հետ անկեղծ խոսելու և ասելու, որ նա քեզ համար ավելին է, քան սովորական ընկեր, և փորձիր իմանալ նրա վերաբերմունքը:

Որոշ օգտակար խորհուրդներ կարող ես գտնել նաև մեր կայքի "Ինչպես դուրս գալ ֆրենդզոնայից" հոդվածում:

Հաջողություն ենք ցանկանում: