Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Մաշկ

Բարև Ձեզ ինչ անեմ որ սև կետիկները անհետանան դեմքիցս

Պատասխան

Ողջույն, Մանե: Շնորհակալություն, որ կիսվեցիր:

Դեմքի սև կետիկները կամ կորյակները բավականին բնորոշ են դեռահասներին, քանի որ այդ տարիքում ակտիվանում են ճարպագեղձերը, և հաճախ ճարպը խցանում է մաշկի լայնացած ծակոտիները և խառնվում մահացած բջիջների, փոշու կամ կեղտի հետ:

Պատճառը` մաշկի ոչ ճիշտ խնամքն է, հատկապես ոչ ճիշտ ընտրված կոսմետիկ միջոցների կամ շպարի օգտագործումը:

Սև կետիկներից ազատվելու համար պետք է խնամքով լվանալ դեմքը գոլ ջրով և մեղմ մանկական օճառով կամ հատուկ գելով և վերջում ցայել սառը ջրով, որպեսզի ծակոտիները փակվեն: Ոչ մի դեպքում մաշկին երկար չթողնել շպարը, հատկապես` գիշերվա ընթացքում: Առհասարակ չչարաշահել շպարը, դիմափոշին և ճարպոտ հիմքի վրա պատրաստված կոսմետիկ միջոցները, հատկապես այսպես կոչված կոնեդոնոգեն նյութեր պարունակող: Օգտագործել միայն հատուկ երիտասարդ մաշկի համար նախատեսված խոնավեցնող կրեմներ: Դեմքը ձեռք չտալ կեղտոտ ձեռքերով:

Տնային պայմաններում կարելի է պարբերաբար օգտագործել նուրբ սկրաբներ և հատուկ պատրաստված դեմքի դիմակներ` սոդայով, լիմոնի հյութով, ձվի սպիտակուցով, սպիտակ կավով և այլն:

Իհարկե, եթե խնդիրը շատ արտահայտված է, առկա են նաև բորբոքային էլեմենտներ`պզուկներ, ճիշտ կլինի խորհրդակցել մաշկաբանի կամ բժիշկ-դիմահարդարի հետ և կատարել որոշ կոսմիտիկ պրոցեդուրաներ հատուկ մասնագիտացված սրահում: