Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Մրմռոց

Կասեք, ինչը կաչող է պատճառ լինել, որ վզիս հատվածում կարծես մրմռոց զգամ, բայց արտաքին մակերևույթում չէ,կարծես ներսից լինի՞՞։Վզից վրա կա խալ,բայց ձեռք տալուց խալի վրա որևէ ցավ, մրմռոց չեմ զգում։Այդ դեպքում, հնարավոր է մրմռոցը կապել խալի հետ՞՞/ Շատ շներհակալ եմ միշտ արձագանքելու համար

Պատասխան

Ողջույն, Հասմիկ, Շնորհակալություն հարցի համար: Եթե խալը չի փոփոխվել` գույնով, չափերով, մակերեսով, չկա քոր, ապա դժվար թե դա լինի կապված խալի հետ: Ինչևէ, եթե խալը անընդմեջ շփվում է վզնոցի կամ հագուստի օձիքի հետ, հարվում է, այն վնասվում է և կարող է փոփոխվել` դառնալով վտանգավոր, նման դեպքերում պետք է այն հեռացնել:

Ինչ վերաբերում է մռմռոցի զգացումին, այն կարող է լինել տարբեր այլ պատճառներից, որոնցից, օրինակ, պարանոցային օստեոխոնդրոզն է, մկանային գերլարվածությունը, սխալ դիրքով երկար նստելը կամ անհարմար բարձը:

Եթե տհաճ զգացողությունը երկար շարունակվի կամ ավելանա, ճիշտ է դիմել նյարդաբանի: