Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Ո՞ր տարբերակն է ճիշտ

Բարև ձեզ. Վերջերս համացանցով նյութ եմ կարդացել, որտեղ պատմվում էր 18+ տեսանյութեր նաելու վտանգների մասին: ինչքանո՞վ է դա ճիշտ: Որոշ ժամանակ տեսանյութերից հրաժարվեցի, մի քանի օր հետո ամեն աննշան բանից գռգռվում էի, ինչն անհարմարություններ էր առաջացնում օրինակ երթուղայինի մեջ: Հույս ունեմ հասկանում եք ինչի մասին է խոսքը. 19 տարեկան եմ, դեռ սեռական հարաբերություն չեմ ունեցել, դա էլ իր հերթին է լրացուցիչ անհանգստության պատճառ դառնում

Պատասխան

Ողջույն, Պարույր, շնորհակալություն, որ կիսվեցիր:

Այն, ինչ նկարագրում ես, քո տարիքի երիտասարդի համար նորմալ երևույթ է: Ուղղակի դու ինքդ պետք է հասկանաս, որ ամեն ինչ չէ, ինչ ցուցադրվում է նման տեսանյութերում, համապատասխանում է իրականության, որ այդ նյութերի նպատակը հենց հետաքրքրություն և ցանկություն առաջացնելն է: Իսկ այն, ինչ ցուցադրվում է, շատ դեպքերում չափազացված են, հարաբերությունները ոչ իրական, բեմադրված:

Եթե դու ապրես ավելի լեցուն և հետաքրքիր կյանքով, շատ շփվես ընկերների հետ, ակտիվորեն զբաղվես սպորտով, ձգտես սովորել նոր բաներ, կտեսնես, որ նման նյութեր դիտելու ցանկությունը և լարվածությունը կպակասի: Իսկ երբ սիրահարվես, ունենաս  ընկերուհի` քո համար շատ մտերիմ մարդ, սկսես մտածել ապագայի մասին, կունենաս լրիվ այլ մտքեր և հետաքրքրություններ:

Հաջողություն ենք ցանկանում: