Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

Իմ պարուսույցի

Արդյոք նոռմա՞լ է, որ ես չափազանց շատ եմ սիրում իմ պարի ուսուցչուհուն և ամեն ինչի պատրաստ եմ նրա համար, նոռմա՞լ է, որ տեսնելով նրան սիրտս թրթռում է և, որ նա դարձել է իմ իդեալը։

Պատասխան

Ողջույն, Կատրին: Շնորհակալություն, որ կիսվեցիր:

Այո, դեռահասության տարիքի շատ աղջիկներ և տղաներ ունենում են նման զգացումներ, երբ մեծահասակներից որևէ մեկը դառնում է քեզ համար շատ կարևոր, իսկական իդեալ, հետաքրքրություն է առաջացնում, և դու ցանկանում ես նրան ամեն իչնով նմանվել: Այդ երևույթը նույնիսկ ունի պլատոնիկ սեր անվանումը, երբ երիտասարդ մարդը շատ է կապնվում և բարձր գնահատում իր ուսուցչին, ուզում է շփվել նրա հետ, նմանվել նրան արտաքինով կամ պահվածքով, վստահում  և ցանկանում է կիսվել իր համար կարևոր բաներով: Հիմնականում դա շատ անցողիկ է, և որոշ ժամանակ անց, մեծանալով, դու կունենաս այլ հետաքրքրություններ և ընկերներ: Իսկ հիմա փորձիր ընդօրինակել քո ուսուցչուհու լավ կողմերը, սովորել իրենից: