Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

Սխալ պահվածք

Բարև Ձեզ. Հարցս անիմաստ է երևի, բայց փորձենք։
Այսօր տուն վերադառնալիս կանգառի մոտ խանութից մի ծեր մարդ դուրս եկավ, ըստ պահվածքի’ շատ ալկոհոլ օգտագործած վիճակում. Մի քանի մետր հազիվ առաջ գալուց հետո նա ընկավ; ես մի քանի անծանոթների հետ նրան բարձրացրի…բայց լավ կլիներ չմոտենաի. Բարձրացնելուց հետո փորձեցի սրամտել, ասելով որ ‘վերջին բաժակն ավելորդ էր. Հումորը ստացված էր բայց անտեղի. Այդ պապիկը ետևիցս ասաց որ խմած չէ; ըստ ձայնի֊չէր ստում. Երթուղային բարձրանալիս ու իջնելիս էլի օգնեցի , երևի ինչ֊որ հիվանդություն ուներ..Ես էդ մարդուն հաստատ էլ չեմ տեսնի, բայց հիմա մեղքի զգացում ունեմ, որ շատ վատ բան եմ արել😔

Պատասխան

Ողջույն, Պարույր, շնորհակալություն, որ կիսվեցիր: Հասկանում ենք քո մեղքի զգացումը, բայց մյուս կողմից շատ լավ է, որ դու և այլ անցորդներ օգնության հասաք այդ պապիկին: Գուցե իրոք խմած էր կամ որևէ հիվանդություն ուներ, այդպես առաջին հայացքից դժվար է տարբերակել:

Ինչևէ, քանի որ դու նրան օգնության հասար, դա արդեն լավ արարք է, իսկ ավել-պակաս խոսքերի համար նա քեզ հաստատ կների:

Պետք է խոտովանել, որ շատ դեպքերում խմած մարդկանց պարագայում անցորդները առհասարակ օգնության չեն գալիս և գերադասում են չմոտենալ: Իհարկե, դա շատ ցավալի է, բայց փաստ:

Այդ դեպքը քո համար օգտակար դաս կլինի այն իմաստով, որ երբեմն ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է առաջին հայացքից, և դատողություններ անելուց առաջ պետք է նախ մտածել: :-)