Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Դաշտան

Հարգելի բժիշկ ինձ մոտ դաշտանս անկանոն է մի քանի ամիս նորմալ տեսնում եմ դրանից հետո երկու ամիս չի լինում դա ինչից կարող է լինել

Պատասխան

Ողջույն, Անկանոն դաշտանը կարող է լինել շատ տարբեր պատճառներից, նախ երբ նոր է սկսվել, կարող է լինել անկանոն մինչև 1.5-2 տարի: Կարող է խախտվել սթրեսների, հորմոնալ շեղումների , քաշի կտրուկ փոփոխության և մի շարք այլ պատճառներով: Դիմիր բժշկի, որպեսզի պարզես հնարավոր պատճառը: