Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Հասակ և քաշ

Ես 14 տարեկան եմ, ու իմ հասակակիցների համեմատ կարճ եմ, հասակս 153 սմ է: Կշռում եմ 47 կգ: Արդյոք կարիք կա նիհարելու? Ինչպես փորձեմ բոյովանալ?

Պատասխան

Ողջույն, Լիլիա, Շնորհակալություն, որ մեզ գրեցիր: Այո, այս պահին դու ունես միջին ցուցանիշներից ցածր հասակ, բայց այն տարիքային և սեռային նորմայի սահմաններում է, ինչպես և քո քաշը:

Քո մարմնի զանգվածի ցուցանիշով դու միջին մակարդակի վրա ես, և հատուկ նիհարելու կարիք, բնականաբար, չկա:

Ամեն ինչ կախված է քո աճի և հասունացման տեմպերից, ինչպես նաև տարբեր այլ գործոններից` սնուցում, քրոնիկ հիվանդությունների առկայություն, սթրեսներ և ծանրաբեռնվածություններ և այլն: Արդյոք սկսվե՞լ է դաշտանը, ե՞րբ: Իսկ դու ինչպե՞ս ես սնվում: Պետք է հաշվի առնել նաև քո ծնողների հասակը: Եթե ընտանիքում բոլորը ցածրահասակ են, դժվար է ակնկալել, որ երեխան լինի շատ բարձրահասակ:

Հարկ չկա անհանգստանալու, եթե չունես այլ խնդիրներ, փորձիր ռացիոնալ սնվել, զբաղվել ֆիզիկական վարժանքներով, բայց ոչ` խիստ ծանրաբեռնվել, շփվել հասակակիցների հետ: Եվ ամենակարևորն է` սիրել և գնահատել ինքդ քեզ:

Իսկ եթե ունես խիստ անհանգստություններ, կարող ես խորհրդակցել մանկաբույժի հետ: