Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Եսիմ

Անընդհատ ուտել եմ ուզում, ինչ անել:(

Պատասխան

Ողջույն, Աննա, Շնորհակալություն, որ կիսվեցիր:

Բարձր ախորժակը կարող է կապված լինել ինչպես որևէ հիվանդության հետ, այնպես էլ պայմանավորվել հոգեբանական վիճակով: Ինքդ կարող ես վերլուծել, թե ինչի հետ է դա կապված` իսկապես ֆիզիոլոգիական պահանջ է, թե ուտելով պայքարում ես լարվածություն և սթրեսի դեմ, նաև հնարավոր է պարզապես պարապությունից է, երբ ձանձրանում ես և չունես հետաքրքիր զբաղմունք, սկսում ես ուտել: Եթե քո առողջության հետ ամեն ինչ կարգին է, պարզապես ունես հաճախակի սնվելու ցանկություն, փորձիր փոխել քո վերաբերմունքը սննդի նկատմամբ: Չէ՞ որ մենք ուտում ենք ապրելու համար և ոչ` հակառակը: Աշխատիր սնվել ռեժիմով, հաճախակի, բայց փոքր չափաբաժիններով և կեր քիչ կալորիականություն ունեցող և օգտակար մթերքներ, օրինակ` բանջարեղեն, միրգ, ամբողջաձավարից հացիկներ և խուսափիր ֆաստ ֆուդից: Անպայման խմիր շատ ջուր և ոչ` քաղցր ըմպելիքներ: Նաև փորձիր գտնել հետաքրքիր զբաղմունք, շեղվել այդ մտքերից:

Անհրաժեշտոթյան դեպքում կարող ես դիմել հոգեբանին: