Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

Սոցցանցեր

Ես շատ եմ օգտվում սոցցանցերից կարծես հիվանդություն լինի չգիտեմ թե ինչպես ազատվեմ այդ հիվանդությունից երբ փորձում եմ ինչ որ ուրիշ բանով զբաղվել բայց մի քիչ անցնում ու նորից հեռախոսս ձեռքսա ու էտ ամեն ինչը ահավորա շատ եմ ուզում ազատվել ես հիվանդությունից ինտերնետի չեմ կարողանում իմ ժամանակի մեծ մասը այսպես անիմաստ վագնվում է ես շատ եմ զղչում

Պատասխան

Ողջույն, Tam, Շնորհակալություն, որ գրեցիր: Դու զգում ես, որ չարաշահում ես սոց.ցանցերը և ունես խնդիր՝ կախվածություն, իսկ դա արդեն շատ լավ է: Ճիշտ որոշում կայացնելը և վարքագծի փոփոխությանը պատրաստ լինելը առաջին կարևոր քայլն է: Փորձիր պակասացնել սոց. ցանցերում անցկացվող ժամանակդ, այդ նպատակով պարզապես անջատիր սմարթֆոնը կամ Wi-Fi կամ Ինտերնետի մուտքը, որոշակի սահմանափակ ժամանակ առանձնացրու սոց.ցանցերի համար և հետևիր այդ ժամկետներին: Ընկերներիդ և բարեկամներիդ հետ աշխատիր շփվել առերես, զանգահարիր և պայմանավորվեք միասին հանդիպել և ժամանակ անցկացնել՝ միասին մի տեղ գնացեք, գրանցվեք սպորտի, զբոսնեք բնության գրկում, կինոդիտում կազմակերպեք կամ հանդիպեք տանը/սրճարանում: Մի քանի հանդիպումներից հետո կհամոզվեք, որ առանց  սոց. ցանցերի շփվելն ավելի հետաքրքիր է: Աշխատիր հաճախ չտեղադրել նոր նկարներ և գրառումներ քո անձնական էջում, որ հետո չսպասես ընկերներիդ լայքերին, բոլորովին պարտադիր չէ ամեն ինչ տեղադրել սոց.ցանցում և ամեն ինչին արձագանքել, նույնիսկ, եթե գրառումը քեզ դուր է գալիս: Փոխիր քո վերաբերմունքը սոց. տիրույթին և կտեսնես, թե իրական կյանքը իրականում ավելի հետաքրքիր է: Հաջողություն ենք ցանկանում: