Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

առողջություն

Քանի կիլոկալորիա է անհրաժեշտ 14 տարեկան աղջկան առողջ լինելու համար?

Պատասխան

Ողջույն, Ալիսա, Շնորհակալություն հարցի համար: Միջինում 14-18 տար. աղջիկներին խորհուրդ է տրվում օգտագործել 1800-ից մինչև 2400 կկալ` կախված ակտիվության մակարդակից, կենսակերպից և այլ գործոններից: Բնականաբար, եթե դու շատ ակտիվ ես, զբաղվում ես սպորտով, պահանջը ավելի բարձր է, եթե վարում ես նստակյաց կենսակերպ, ապա անհրաժեշտ է ավելի քիչ կալորիաներ:

Սակայն հիշիր, որ առողջ մարդուն այդ հարցի վրա ֆիքսվել և մանրակրկիտ հաշվել կալորիաներ բոլորովին պետք չէ: Եթե դու գիտես ինչպես ճիշտ սնվել և չես չարաշահում "դատարկ" կալորիաները, սնվում ես ըստ առողջ ափսեի (տես կայքի նյութերը), վարում ես ակտիվ կենսակերպ, ուրեմն կունենաս նորմալ կազմվածք  և կլինես առողջ:

Առողջ սնուցման մասին կարդա մեր կայքի հոդվածներում, կարող ես ներբեռնել "առողջ սնուցում" բուկլետը: