Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Նիհարեցնող դեղերի

Ինչ վնասակար ազդեցություն կարող են թողնել նիհարեցնող դեղերը?

Պատասխան

Ողջույն, Լիլիթ, Շնորհակալությւոն հարցի համար:

Նիհարելու համար անհրաժեշտ է փոխել կենսակերպը, նվազեցնելով բարձր կալորիականություն ունեցող և դատարկ կալորիաներով հարուստ սննդի ընդունումը և ավելացնել ֆիզիկական ակտիվության մակարդակը: Նիհարեցնող հաբերը, ի դեպ դրանց ընդամենը մի քանի տեսակներն են երաշխավորված օգտագործման համար, նշանակվում են միայն մասնագետների կողմից, հատուկ դեպքերում` հաշվի առնելով բոլոր անհատական ռիսկերը և կողմնակի երևույթները: Իսկ տարբեր անհայտ ծագման դեղորայքը և հատկապես` խոտաբույսերը կարող են պարունակել վնասակար և տոքսիկ նյութեր և բերել թունավորումների և անցանկալի երևույթների: Բացի այդ, դրանք շատ կոպիտ խախտում են օրգանիզմում նորմալ նյութափոխանակությունը, խաթարում են  նյարդային համակարգի և ներքին օրգանների աշխատանքը: