Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

Օգնություն

Բարև ձեզ խնդրում եմ ինձ օգնեք ինչպես անեմ որ չհետաքրքրի ուրիշների կարծիքները իմ վերբաերյալ ես ամեն անգամ մտածում եմ վայ ես մարդը ինձ ես կասի են կասի …ոնց անեմ որ իմ համար մեկ լինեն էտ կարծիքները …ես մի ժամանակ շփվում էի մի տղայի հետ նենցա ստեցվել որ մեր գյուղից մի տղա գիտի դրա մասին ու բոլորին երևի պատմել է արդեն…ինչ անեմմ-

Պատասխան

Ողջույն, Կարինե: Շնորհակալություն, որ կիսվեցիր:

Մենք բոլորս էլ որոշ չափով կախված են ուրիշների կարծիքից, քանի որ ապրում ենք հասարակությունում: Սակայն դա բոլորովին չի նշանակում, որ պետք է ապրել` մտածելով թե ինչպես են մեզ վերաբերվում կամ գնահատում այս կամ այն արարքը: Իհարկե,  չարժե բացասական բաներ անել, դա կարող է առաջացնել վատ արձագանք, բայց միանշանակ պետք է գործել` առաջին հերթին ելնելով սեփական շահերից: Այո, այդ ճանապարհին կարող ես հանդիպել քննադատության կամ ուրիշների դժգոհության  հետ: Այո, դա կարող է մեզ խոցել. որոշ չար մարդիկ, տեսնելով, որ իրենց խոսքը տեղ է հասնում, ոգևորվում են և ավելի մեծ եռանդով շարունակում: Սակայն, եթե դու չես խանգարում կամ վատություն անում ուրիշներին, ապա ոչ ոք իրավունք չունի քեզ նախատել, առավել ևս բամբասանքներ տարածել: Սովորիր ուշադրություն չդարձնել ուրիշների կարծիքին, եթե զգում ես, որ այն ակնհայտորեն չար է: Դա պահանջում է որոշակի ինքնատիրապետում և կամքի ուժ, բայց հնարավոր է վարժեցնել:

Ինչ վերաբերում է տղայի հետ հարաբերություններին, հիմա շատ բան է փոխվել մեր հասարակությունում, և մեծ մասը շատ լավ հասկանում է, որ տղայի հետ ընկերություն անելու մեջ վատ բան չկա, Ճիշտ է շփվել մարդու հետ նրան լավ ճանաչելու և քո կյանքի կարևոր որոշում կայացնելուց առաջ: Եթե նորմալ մարդու հետ ես շփվել, ապա զույգի միջև տեղի ունեցածը նա չի հանի ուրիշների դատողության և քննարկի: Եվ ի վերջո, նախապես մի վախեցիր (թե չէ կլինի Կիկոսի մահը) և մի մտածիր ուրիշների փոխարեն. երբ անցանկալի բանը տեղի կունենա, այդ ժամանակ նոր դարդ կանես:

Ավելի շատ խորհուրդներ կարող ես գտնել “Ինչպես վերաբերվել ուրիշների կարծիքին” հովածում: