Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Նիհարել

ինչպես նիհարել մեկ ամսում 7-10կգ

Պատասխան

Ողջույն, Մարիա, շնորհակալություն հարցի համար:

Նիհարելու համար պետք է ավելի քիչ կալորիաներ ստանալ սննդի հետ, քան թե ծախսում ես: Եթե հրաժարվես բարձր կալորիականություն ունեցող սննդից (և քաղցր խմիչքներից), պակասացնես սննդաբաժինները և ավելացնես ֆիզիկական ակտիվության մակարդակը, հաստատ կնիհարես: Իհարկե, ինչքան կնիհարես, դա կախված է նաև քո նյութափոխանակության մակարդակից և որոշ այլ գործոններից: Բայց հիշիր, որ կտրուկ նիհարելը (իսկ ամսական 7-10 կիլոգրամ, դա շատ կտրուկ է) նպատակահարմար չէ: Քանի որ քիչ ուտելու և քաղցած լինելու դեպքում օրգանիզմը սթրես է զգում, սահմանափակող դիետան դադարեցնելուց հետո դու շատ մեծ հավանականությամբ նույնքան կտրուկ  նորից կհավաքես կորցրած կիլոգրամները:

Ավելի ճիշտ է նիհարել աստիճանաբար, առողջ սնուցման և կենսակերպի շրջանակներում, դարձնելով դա քո սովորական կենսակերպը, հատկապես, եթե դեռահաս ես, այսինքն` դեռ աճում ես, այդ պարագայում չի կարելի, օրինակ` հրաժարվել ճարպերից, կաթնամթերքից կամ կարմիր մսից: Պետք է ձգտես սնվել ճիշտ ձևով` խիստ սահամանափակելով անառողջ ուտեստները, ֆաստֆուդը, ավելացրած շաքարը, աղը և կենդանական ճարպը: Կարող ես սնվել ըստ առողջ ափսեի կամ սննդային բուրգի (տես կայքի համապատասխան հոդվածներում)` նախապատվությունը տալով բանջարեղենին, մրգերին, լոբազգիներին, անյուղ մսին, ամբողջաձավարին և ցածր յուղայնություն ունեցող կաթնամթերքին, նաև պետք է խմել շատ մաքուր ջուր: Ժամանակ առ ժամանակ կարող ես բեռնաթափման օր նշանակել` օգտագործելով միայն քիչ կալորիաներ ունեցող մթերք: Բոլոր դեպքերում ճիշտ է նիհարել մասնագետի հսկողության ներքո:

Նաև հիշիր, որ եթե վարում ես առողջ կենսակերպ և ակտիվ ես, ունես լավ տրամադրություն, ապա նույնիսկ մի քանի ավելորդ կիլոգրամները վնաս չեն պատճառի և բոլորովին չեն խանգարի ապրել լիարժեք կյանքով և լինել երջանիկ: