Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

M m

Հարգելի բժիշկ կարելի է արդյոք լվանալ սեռական օրգանը սև օճառով 72% ?իսկ կարելի է լվանալ սեռական օրգանը դաշտանի օրերին

Պատասխան

Ողջույն, շնորհակալություն հարցի համար: Սկսենք երկրորդ մասից. այո, դաշտանի օրերին ոչ միայն կարելի է, այլ պետք է լվանալ արտաքին սեռական օրգանները` օգտագործելով գոլ ջուր և մեղմ, մանկական օճառ կամ հատուկ գել ինտիմ հիգիենայի համար:  Ինչ վերաբերում է սև օճառին, ապա ոչ, այն շատ հիմնային է և կարող է առաջացնել չորություն և  նույնիսկ տարբեր խնդիրներ այդ պատճառով: Այդպիսի "ագրեսիվ" օճառները նաև լվանում են մաշկի բնական պաշտպանիչ շերտը, ինչն ավելի խոցելի է դարձնում մաշկը տարբեր վնասակար մանրէների ներթափանցման համար: