Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

Հաղորդակցություն

Ողջույն։Ի՞նչպես գտնել նոր ծանոթություններ,ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ։Եվ ի՞նչպես մարդկանց հետ խոսելու թեմա գտնել։

Պատասխան

Ողջույն, Նարե, Շնորհակալություն, որ գրեցիր: Հետաքրքիր մարդկանց հետ կարելի է ծանոթանալ տարբեր վայրերում, այդ թվում քո ընկերների/ բարեկամների տանը, բայց ավելի լավ է այցելել նոր տեղեր, հետաքրքիր վայրեր: Կարող ես գրանցվել որևէ հետաքրքիր և օգտակար դասընթացի կամ միանալ կամավորական շարժմանը, այցելել ցուցահանդեսներ, կինոփառատոններ, թատրոններ, սպորտխմբակ կամ երիտասարդական ակումբներ. նոր հմտությունները և նոր ծանոթությունները երաշխավորված են: Կարևոր է լինել ակտիվ, չկաշկանդվել և խոսել քեզ հետաքրքրող մարդկանց հետ տարբեր թեմաներով, հարցել ուղղել, ցույց տալ քո հետաքրքրությունը: Զրույցը ցանկալի է սկսել չեզոք թեմաներից կամ տվյալ միջոցառման հետ կապված հարցերի քննարկումից:

Քանի որ հիմա ամառ է, հնարավորության պարագայում կարող ես գնալ ամառային ճամբար, այնտեղ և′ լավ կհանգստանաս, և′ ձեռք կբերես նոր ծանոթություններ:

Հաջողություն ենք ցանկանում: