Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Դաշտան

Եթե դաշտան տեղի է ունենում ընդամենը տարին երեք անգամ 15տարեկանի մոտ ինչ պետք է անել որն է դրա պատճառը

Պատասխան

Սովորաբար, երբ դաշտանը աղջկա մոտ նոր է սկսվում , այն կարող է լինել անկանոն մինչև 1-1,5 տարիների ընթացքում: Այդ ժամանակահատվածից հետո դաշտանը կայունանում է, և նորմալ ցիկլերի պարբերականությունը լինում է 21-ից 40 օր: Խախտումները կարող են կապված լինել տարբեր պատճառների և հիվանդությունների հետ, կարող է խանգարել նաև թերսնուցումը, երբ աղջիկը փորձում է նիհարել, նաև ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Պատճառը պարզելու համար պետք է դիմել մասնագետի` գինեկոլոգ- էնդոկրինոլոգ և հետազոտվել: