Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Առողջություն

Ողջույն։ Ունեցածս տվյալներով առողջ եմ, առողջական որևէ խնդիր չունեմ, բայց ամեն օր առավոտվանից բերանումս զգում եմ տհաճ համ և հոտ։ Ինչի՞ց կարող է լինել և ի՞նչ անեմ այս ամենից ազատվելու համար։ Շնորհակալ եմ։

Պատասխան

Ողջույն, Սաթենիկ, Շնորհակալություն, որ գրեցիր: Պատճառները կարող են կապված լինել ինչպես ատամների և լնդերի վիճակի, այնպես էլ ստամոքսաղիքային համակարգի, քթի կամ հարքթային խոռոչների հիվանդությունների, նշիկների բորբոքման, ծխելու  և նույնիսկ շաքարախտի  հետ: Եթե չունես փչացած ատամ կամ լնդախտ, ապա ուշադրություն դարձրա, որ ատամները մաքրելուց մաքրես նաև լեզուն, հատկապես արմատը, ատամի արանքները մաքրելու համար օգտագործիր ատամի թել: Երբեմն այդ երևույթները կարող են կապված լինել ննջասենյակում օդի արտահայտված չորության հետ, հատկապես եթե քնում ես բաց բերանով:  Հնարավոր է այդպես լինի նաև երեկոյան ուշ ժամին ծանր ուտելիքների և հատկապես ալկոհոլի ընդունման պատճառով:

Բոլոր դեպքերում առավոտյան կարող ես ողողումներ անել, օրինակ` երիցուկի թուրմով կամ սովորական աղաջրով, շատ մաքուր ջուր խմել, ուտել հում բանջարեղեն և միրգ:Եթե այդ երևույթները շարունակվում են, պետք է դիմել բժշկի: