Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

Masnagitutyun

ete xndrem inc kaseq մասնագիտության կապը բնակավայրի հետ temayov vorosh baner ev xndrumem incqan hnaravor e shut ajsorva mej shat em xndrum

Պատասխան

Ողջույն, Լիանա,

Մի քիչ հասկանալի է չէ քո հարցադրումը ինչումն է: Ինչևէ, եթե մտածենք, մասնագիտությունը կամ ավելի շուտ աշխատանքի բնույթը կապ ունի մարդու բնակության վայրի հետ, այն իմաստով, որ երբ մարդը չունի շատ ընտրության հնարավորություններ, ապա ընտրում է մասնագիտություն և անցնում է այն աշխատանքի, որ պահանջված է և/կամ հասանելի է իր բնակավայրում: Օրինակ՝ փոքր ծովափնյա գյուղում բնակվողը մեծ հավանականությամբ կաշխատի ձկնորս, ինչպես իր նախնիները, քանի որ դա այնտեղ եկամուտի ռեալ աղբյուր է, նույնը գյուղատնտեսության ոլորտում է, եթե ծնողն ունի ֆերմա, ապա ժառանգներից գոնե մեկը սովորաբար շարունակում է այդ գործը: Կամ մի քաղաքում, որտեղ կա մեծ գործարան, երիտասարդները ևս մեծ հավանականությամբ կընտրեն համապատասխան մասնագիտություն, որպեսզի հետո աշխատանքի անցնեն այդ գործարանում: Նույնը հանքարդյունաբերության ոլորտում է, եթե այդ տեղամասում կա հանք, ապա բնակիչների զգալի մասը անցնում են աշխատանքի այնտեղ: Կամ փոքր, գեղատեսիլ գյուղերի բնակիչները նպաստավոր պայմանների պարագայում, զբաղվում են փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, օրինակ, տուրիստական կամ սպասարկման ոլորտում՝ իրենց տները տրամադրելով տուրիստներին, վաճառելով իրենց ձեռքի աշխատանքները կամ հողի բարիքները:

Նման օրինակներ կարող ես ինքդ գտնել, այդ թվում եթե փնտրես համացանցում: