Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Մազածածկույթ

Ես 15 տարեկան եմ և հետույքիս ներսում զգում եմ որ մազածածկույթ է առաջացել ինչ է դա նշանակում արդյոք նորմալ երևույթ է?

Պատասխան

Ողջույն, Լիլիա, շնորհակալություն, որ գրեցիր: Սեռական հասունացման շրջանում առաջանում են մազեր ոչ միայն ցայլքի, նաև արտաքին սեռական օրգանների, ազդրերի և հետանցքի շրջանում: Դա նորմալ է: Մազակալման ինտենսիվությունը տարբեր է տարբեր մարդկանց մոտ` կախված էթնիկ, գենետիկ, ընտանեկան և մի շարք այլ գործոններից: