Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

ՀՈՐՄՈՆԱԼ ԽԱՆԳԱՐՈՒՄ

ԲԱՐև ՁԵԶ ԵՍ 19 ՏԱՐԵԿԱՆ ԵՄ ԴԱՇՏԱՆՍ ՄԻ ՓՈՔՐ ԱՆԿԱՆՈՆ Է ՄԱՐՄԻՆՍ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՄԱԶԱԿԱԼՎԱ Է ԲԱՅՑ ՎՈՉ ԿՈՊԻՏ ՄԱԶԵՐՈՎ ԱՅԼ ՈՒՂԱԿԻ Սև Է ՄԱԶԵՐԻՍ ԳՈՒՅՆԻՆ ՎԵՐՋԵՐՍ ԴԻՄԵԼԵՄ ELOSI ՄԱՐՄՆԻՍ ՄԻ ՀԱՏՎԱՑՈՒՄ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ ԿՈՊՏԱՑԵԼ Է ԱՐԴՅՈՔ ԴԱ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱՑ Է ՀՈՐՄՈՆԱԼ ԽԱՆԳԱՐՈՒՄՈՎ

Պատասխան

Ողջույն, Սոնա, Շնորհակալություն, որ մեզ գրեցիր: Ցիկլի խանգարումը, ինչպես նաև արտահայտված մազակալումը կարող է խոսել հորմոնալ խանգարումների  մասին: Իհարկե, պետք է պարզել, դու մի՞շտ ես ունեցել արտահայտված մազակալում` դեռ մանկական հասակից (դա կարող է լինել ընտանեկան առանձնահատկություն), թե՞ դա առաջացել է վերջերս: Ճիշտ կլինի խորհրդակցել էնդոկրինոլոգի կամ գինեկոլոգ-էնդոկրինոլոգի հետ և հանձնել մի քանի անալիզներ` հորմոնները ստուգելու նպատակով: Մինչև չպարզվի պատճառը չարժէ անել ԷԼՈՍ էպիլյացիա, քանի որ հորմոնալ խանգարումների դեպքում դա կարող է լինել ոչ ցանկալի մեթոդ: