Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Դաշտան

Բարև ձեզ։Ես 17 տարեկան եմ,վերջին դաշտանային ցիկլիս տևողությունը եղել է 18 օր,նախկինում լինում էր 21_28 օրերի սահմաներում։Այս ամսվա մեջ ես քննություններ ունեի,հնարավո՞ր է դրա պատճառով լինի,թե՞ կա անհանգստանալու պատճառ։Նախապես շնորհակալություն։

Պատասխան

Ողջույն, Աննա, Շնորհակալություն, որ մեզ գրեցիր: Այո, դաշտանային ցիկլը կարող է խախտվել շատ տարբեր պատճառներով, և խիստ անհանգստությունը, լարվածությունը, սննդակարգի և ռեժիմի զգալի փոփոխությունները  աղջիկների մոտ պատճառներից մեկն է: Անհանգստանալու բան չկա:

Բայց եթե նկատես որևէ անսովոր նշաններ, այլ խանգարումներ, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: