Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Կուսություն

Կուսությունը կորցնելուց հետո աղջկա մոտ ինչ_որ փոփոխություններ լինու՞մ են։Եթե աղջիկը 25 տարեկանում կույս է,նրա մոտ հնարավո՞ր է առաջանա դաշտանային ցիկլի խանգարում կույս լինելու պատճառով և որոնք դրա բուն պատճառը։Շնորհակալություն։

Պատասխան

Ողջույն, Գայանե: Շնորհակալություն, որ մեզ գրեցիր: Իրականում կուսությունը կորցնելուց հետո շատ ակնհայտ փոփոխություններ մարմնում տեղի չեն ունենում, եթե իհարկե չի զարգացել հղիություն: Ինչևէ, հնարավոր են որոշ հոգեբանական և այլ փոփոխություններ, կապված սեռական կյանքի հետ: Դաշտանային խանգարումները կապված չեն կույս լինելու կամ չլինելու հետ, և եթե նկատվում են խանգարումներ, պետք է դինել գինեկոլոգի և պարզել դրանց պատճառը: Այստեղ չկա ոչ մի ամոթ կամ վախենալու բան: Անհրաժեշտության պարագայում բժիշկը կնշանակի որոշ հետազոտություններ:

Առողջ եղիր: