Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Առողջություն

Բարև Ձեզ։17 տարեկանում վարժությունների միջոցով հնարավո՞ր է ուղղել ոտքերի կորությունը,կամ վիրահատական միջամտությամբ։

Պատասխան

Ողջույն, Ժաննա, շնորհակալություն, որ մեզ գրեցիր:  Քո հարցին դժվար է միանշանակ պատասխանել, դա կապված է կորության արտահայտվածությունից և աստիճանից: Որոշ դեպքերում նպատակաուղղված աշխատելով ոտքերի առանձին մկանախմբերի վրա` հատուկ վարժությունների միջոցով մարզելով,  հնարավոր է վիզուալ շտկել կորության արտահայտվածությունը: Երբեմն կան ցուցումներ վիրահատության համար: Խորհուրդ ենք տալիս դիմել մասնագիտացված օրթոպեդիկ ծառայություն և քննարկել այդ հարցը համապատասխան մասնագետների հետ: Հաջողություն ենք ցանկանում: