Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

Հեռախոս

Բարև ձեզ։ Իմ մայրիկը անընդհատ վերացնում է իմ հեռախոսը պատճառաբանելով, որ ես ամբողջ օրը մեջնեմ։ Ոչ այսպես չէ։ Ուղղակի նա ինձ տեսնում է մեկ-մեկ հեռախոսի մեջ և այդպես ասում։ Խնդրում եմ օգնեք ինձ։

Պատասխան

Ողջույն, Արեգ, Շնորհակալություն, որ մեր հետ կիսվեցիր:

Քո նկարագրած իրավիճակը շատ հաճախ է հանդիպում դեռահասների և ծնողների միջև, կապված հեռախոսի կամ պլանշետի իրական չարաշահման հետ կամ իրար անհասկանալու  պատճառով: Նախ փորձիր հասկանալ մայրիկիդ. նա տեսնում է քեզ հեռախոսի հետ և անհանգստանում, որ շատ ժամանակ ես անցկացնում համացանցում կամ սոց.ցանցերում, գուցե ի վնաս քո դասերի կամ այլ ակտիվությունների: Դու ինքդ երևի գիտես, որ շատ երկար էլեկտրոնային միջոցների հետ զբաղվելը անվնաս չէ քո առողջության համար (աչքերի, կեցվածքի և այլ խնդիրներ), և մայրիկդ բնականաբար անհանգստանում է: Հաճախ դեռահասները հեռախոսով կամ պլանշետով տարվելով` մոռանում են սովորական առերես շփման մասին, ուշ են գիշերը քնում, չեն շփվում ընտանիքի անդամների հետ կամ ավելի նստակյաց կենսակերպ են վարում, իսկ դա ճիշտ չէ: Հնարավոր է, որ նա վախենում է, որ դու կարող ես ոչ պետքական կամ նույնիսկ վտանգավոր բաներ տեսնել համացանցում կամ հանդիպել բռնության կամ խաբեության հետ, այդպես էլ է հաճախ պատահում:

Փորձիր հանգիստ խոսել մայրիկիդ հետ, բացատրել, թե ինչ ես անում հեռախոսով, ում հետ ես շփվում, որ կայքերը այցելում, որ նա չանհանգստանա, նաև բանակցելով, պայմանավորվեք, թե ինչքան ժամանակ կանցկացնես համացանցում, որ քո առօրյա գործերը, դասերը, քունը և առողջությունը չտուժեն: Հաջողություն ենք ցանկանում: