Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Սերը և Հարաբերությունները

Զգացմունքներ

Ինչպե՞ս հասկանալ սիրահարված ես , թե կապվածություն է հակառակ սեռի նկատմամբ

Պատասխան

Ողջույն, Անահիտ, Շնորհակալություն, որ գրեցիր: Հաճախ համակրանքը կամ հրապուրանքը շփոթում են սիրո հետ: Բայց նշված զգացմունքները արագ փոփոխվող են և անցողիկ: Եթե դու քո սիրած անձի զգացմունքները  և ցանկությունները ավելի շատ ես կարևորում, քան քո սեփական եսասիրական ցանկությունները, եթե չես նկատում սիրած էակի թերությունները և քիչ նշանակություն տալիս մարդու արտաքինին և ավելի շատ կարևորում ես մարդու ներքին աշխարհը, ցանկանում ես ավելի շատ տալ, քան թե ստանալ ձեր փոխհարաբերություններից, նրա շահի մասին ես ավելի շատ մտածում, և հանուն քո սիրո կարող ես հրաժարվել սեփական շահերից, ուրեմն մեծ հավանականությամբ դա իսկական սեր է: Սիրահարվածությունը առանձնանում է նրանքով, որ դու ոչինչ չես նկատում, բացի քո սիրած մարդուց, ցանկանում ես նրան տեսնել և շատ ժամանակ անցկացնել նրա հետ, իդեալականացնում ես նրան: Սիրահարվածությունը կարող է փոխվել հասուն սիրո:  Ցանկանում ենք քեզ իսկական փոխադարձ մեծ սեր: