Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Դաշտանային ցիկլ

Բարև Ձեզ հարգելի Բժիշկ։Ես ունեմ Ձեր օգնության կարիքը։Ես 16 տարեկան եմ վերջին շրջանում դաշտանային ցիկլս կարծես մի փոքր խախտվել է ու բացի այդ կրիտիկական օրերիս ցավեր ունեմ։Չեմ ասի որ շատ ուժեղ են սակայն ցավը կա ու կա։Կասեք ինչ դեղորայք կարող եմ օգտագործել ցավերս մեղմելու համար?… և եթե կարելի է կասեք ինչ անեմ ցիկլս կարգավորվելու ուղղությամբ։ԵՎ արդյոք հնարավոր է որ էտ ամենը կապված լինի ձեռնաշարժության հետ?….Նախապես շնորհակալ եմ։

Պատասխան

Ողջույն, Ալլա, շնորհակալություն, որ մեզ գրեցիր: Դաշտանային ցիկլը կարող է խախտվել շատ տարբեր պատճառներից` և լարվածությունից, օրինակ` քննությունների ժամանակ, և դիետաներից, և գինեկոլոգիական հիվանդություններից, և ընդհանուր  հիվանդագին վիճակից: Ցավերը դաշտանային ցիկլի ժամանակ պահանջում են բուժում` իբուպրոֆենի կամ պարացետամոլի հաբերով, դա անվտանգ է, եթե պահպանվի ճիշտ դոզան, օրական 3-4 անգամից ոչ ավել: Խանգարումները առհասարակ չպետք է կապված լինեն ձեռնաշարժության հետ, եթե դու պահպանում ես հիգիենայի կոնոնները:  Բայց եթե ցավերը և ցիկլի խանգարումը պահպանվեն, և հատկապես եթե ունես անսովոր արտադրություն հեշտոցից, դիմիր մանկական գինեկոլոգին, հնարավոր է դա լինի վարակ, և պահանջվի համապատասխան բուժում: Վախենալու և շատ անհանգստանալու բան չկա, բայց ապահովության համար խորհրդակցել բժշկի հետ պետք է:  Առողջ եղիր: