Եթե քեզ անհրաժեշտ է օգնություն կամ անհապաղ խորհուրդ, դու ունես խնդիրներ և պրոբլեմներ և չգիտես, թե ում դիմել, ապա զանգահարիր թեժ գծի հեռախոսահամարով: Մասնագետները կաշխատեն պատասխանել քեզ հուզող հարցերին, կտան խորհուրդներ կամ կտեղեկացնեն, թե որտեղ դիմել կոնկրետ խնդրի լուծման համար:
Թեժ գիծ ընտանեկան բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաների համար`անվճար հոգեբանական և իրավաբանական օգնություն.
Երևան 010 54 28 28 կամ 080 080 850 (շուրջօրյա)
Իջևան 0263 40224
Գավառ 0264 23244
Գյումրի 0312 55934
Արմավիր 0237 23126
Վանաձոր 0322 21911
Աշտարակ 0232 33343
Եղեգնաձոր 0281 22109
Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն` անվճար հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն կանանց և աղջիկների համար:
Թեժ գիծ `0800 01 280, 077 99 12 80
UMCOR Հայաստան. տրամադրվում է աջակցություն և կացարան տրաֆիկինգից, շահագործումից, բռնությունից տուժած մարդկանց:
Թեժ գծի հեռախոսահամարն է` 0 800 50 558
Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամ». տրամադրվում է հոգեբանական և սոցիալական օգնություն երեխաներին, աջակցություն կիբերբռնությունների դեպքում: Թեժ գծի հեռախոսահամարն է` 010 24 15 80
Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական ծառայություն` անվճար հեռախոսային հոգեբանական խորհրդատվական ծառայություն, որի գլխավոր նպատակն է բնակիչներին հուզական աջակցության ցուցաբերումը և հոգեբանական խորհրդատվության տրամադրումը: Թեժ գծի հեռախոսահամարն է` 010 36 06 84
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված հարցերով կարող ես դիմել այս թեժ գծի համարով` 010 61 08 20, ժամը 09:00-ից – 18:00, ամեն օր, բացի հանգստյան օրերից:
Համացանցում ոչ պատշաճ և կասկածելի բովանդակության հանդիպելիս և կիբեբռնության դեպքում կարող ես ահազանգել շուրջօրյա Թեժ գիծ ծառայությանը` 060 272 212 հեռախոսահամարով: