Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Յոգայի միջազգային օր

Այլ նորություններ

Նշում ենք ատամնաբույժի միջազգային օրը
Ատամնաբույժի միջազգային օրը (International Dentist Day) ատամնաբույժների մասնագիտական տոնն է, որ նշվում է մարտի 6-ին։ Այս օրը լավ առիթ է ատամների և բերանի խոռոչի հիգիենայի մասին խոսելու համար։ Բերանի խոռոչի պատշաճ հիգիենիկ խնամքի սովորույթներին մարդիկ ընտելանում են վաղ նախադպրոցական տարիքից, իսկ  ատամների կանոնավոր մաքրումը և ատամնաբույժի մոտ կանխարգելիչ այցերն ապահովում են ինչպե′ս ատամների և բերանի խոռոչի առողջությունը, այնպե′ս էլ որոշ մարսողական հիվանդությունների կանխարգելումը։ Ինչևէ, «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության» արդյունքներով հայ դպրոցականների շրջանում առկա են…
Տեղադրված է 06.03.2023 , 12:44…  ավելին →

2014թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, Հնդկաստանի առաջարկով, հունիսի 21-ը հռչակել Է Յոգայի միջազգային օր (International Yoga Day): Հունիսի 21-ը ամառային արևադարձի օրն է, և շատ ազգերի մոտ այն ասոցացվում է արեգակի ակտիվության հետ:

«Հունիսի 21-ը հռչակելով Յոգայի միջազգային օր՝ Գլխավոր ասամբլեան ուշադրություն Է հրավիրել արդի աշխարհում առողջության և բարեկեցության համար այս հնադարյան պրակտիկայի համակողմանի օգտակարության վրա»,- մեկնաբանել Է որոշումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Նա նշել Է յոգայի` որպես հին հնդկական ֆիզիկական և հոգևոր պրակտիկայի ոչ միայն առողջարար նշանակությունը, այլև հասարակությունները համախմբելու և փոխադարձ հարգանք դաստիարակելու ունակությունը: «Յոգան նման է սպորտի, որը կարող է ավանդ ներդնել բնակչության զարգացման և հաշտեցման բնագավառում»,- հավելել է գլխավոր քարտուղարը:

Այսօր արդեն Յոգայի միջազգային օրը նշվում է աշխարհի շուրջ 200 երկրում, այդ թվում նաև Հայաստանում։

 

 

Յոգան գիտություն է ֆիզիկական, մտավոր և հոգևոր ավանդական կանոնների միասնության մասին:

Յոգան սանսկրիտերեն բառ է, որ ունի բազմաթիվ իմաստներ, սակայն հիմնական իմաստներից մեկն է կապ. կապ քո ներաշխարհի, քո շուրջը գտնվող մարդկանց ու բնության հետ: Այն կազմավորվել է հին արիական քաղաքակրթության ծաղկման շրջանում, մոլորակի տարբեր հատվածներում, սակայն հետո պահպանվել է գերազանցապես Հնդկաստանում և արևելքի մի շարք այլ երկրներում:

Յոգա բառը հիմնականում ասոցացվում է հինդուիզմում, բուդդիզմում և ջաինիզմում հանդիպող ֆիզիկական և մեդիտատիվ վարժանքների հետ: Ջաինիզմում յոգան հոգևոր, մտավոր և ֆիզիկական գործունեությունների համախմբումն է։