Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Երջանկության միջազգային օր

Այլ նորություններ

Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերությունների և ընտանեկան հարաբերությունների թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot  
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…  ավելին →

Մարտի 20-ին նշվում է Երջանկության միջազգային օրը (International Day of Happiness):

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 20-ը երջանկության օր է ճանաչել 2012թ.-ին, կոչ անելով տոնել այս օրը համապատասխան կրթական-տեղեկատվական ծրագրերի միջոցով:

Տոնը նշելու առաջարկն արել է լեռնային փոքր մի երկիր՝ Բութանը, որտեղ երջանկությունը հանդիսանում է երկրի ոչ պաշտոնական պետական փիլիսոփայության հիմնաքարերից մեկը: Համարվում է, որ հենց այստեղ են բնակվում աշխարհի ամենաերջանիկ մարդիկ:

Ելնելով օրացույցում նոր տոնի ավելացումից` երկրները սկսել են հաշվի առնել այնպիսի գործոն, ինչպիսին է երջանկության մակարդակը, որովհետև միայն տնտեսական ցուցանիշները ամբողջական պատկեր չեն ապահովում, և բարձր սոցիալական կարգիվիճակը դեռ չի երաշխավորում մարդկանց լիակատար երջանկությունը:

Երջանկության որոնումը մարդկության հիմնական նպատակն է: Այդ երևույթը ուսումնասիրում են մի շարք գիտություններ՝ փիլիսոփայությունը, հոգեբանությունը, աստվածաբանությունը և այլն: Հազարամյակներ շարունակ երջանկության գաղափարը ստեղծագործելու մեծ հնարավորություններ է տվել արվեստի մարդկանց, բանաստեղծներին, երաժիշտներին, դերասաններին: Եվ, իհարկե, յուրաքանչյուր ոք, ով ապրում է ուրախություններով ու հոգսերով լի իր կյանքը, անպայման հասնում է իր մեծ կամ փոքր, բայց անկրկնելի Երջանկության 🙂

Ի դեպ, համաձայն World Happiness Report-ի՝ 2018թ.-ին ամենաերջանիկ երկիրն էր Ֆինլանդիան, իսկ Հայաստանը 129-րդ տեղում էր: