Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ուզո՞ւմ ես լինել ԱՆկախ

Այլ նորություններ

Ինչպես հաղորդակցվել դժվար իրավիճակում
Արտակարգ իրավիճակներում հաղորդակցումը պահանջում է ավելի մեծ զգայունություն և հոգատարություն: Բնականաբար բոլորս շատ ազդվում ենք ներկայիս իրավիճակից: Սակայն բոլորիս հակազդումները կարող են լինել շատ տարբերվող և դա կարող է բերել հաղորդակցման տարբեր խնդիրների և կոնֆլիկտների: :-( Հոգեբանների կողմից առաջարկած հետևյալ կետերը կարող են օգնել խուսափել այդ դժվարություններից և ուժեղացնել մեր հոգատարությունը միմյանց հանդեպ: Նյութի աղբյուր՝  Aystegh Psychology Lab
Տեղադրված է 25.09.2023 , 11:09…  ավելին →

Ամեն դեռահասի կյանքում գալիս է մի պահ, երբ ձգտում ես ազատվել մեծահասակների վերահսկողությունից և փորձում ես ապացուցել, որ ի վիճակի ես ինքնուրույն որոշումներ կայացնել:

Մեծահասակներին բնորոշ վարքագիծ մենք սովորում ենք սեփական փորձարկումների և սխալների հիման վրա: Մինչդեռ, հաստատ լսած կլինես, որ խելացի մարդիկ սովորում են իրենց սխալների վրա, բայց իմաստուն մարդիկ սովորում են ուրիշների սխալների վրա և խուսափում են դրանցից:

Դու դեռ կանես շատ սխալներ քո կյանքում, բայց դրանց շարքում կան ճակատագրական սխալներ, որոնք կարող են վնաս հասցնել քո առողջությանը և բերել մի շարք լուրջ խնդիրների այն մեծահասակ կյանքում, որին դու այդքան ձգտում ես:

Վնասակար սովորությունների մասին շատ է խոսվում, և դու հաստատ գիտես այն բոլոր վտանգների մասին, որոնք կապված են ծխախոտի կամ հոգեմետ միջոցների օգտագործման հետ, և միշտ կարող ես իմանալ ավելին դրանց հետևանքների և առաջացող կախվածության մասին:

Ծխախոտի և հոգեմետ միջոցների առաջացրած ամենամեծ վտանգը կախվածությունն է:

 

 

Եթե դու արդեն հասցրել ես ծանոթանալ կամ նույնիսկ «ընկերանալ» վնասակար սովորությունների հետ, ապա հենց մայիսի 31-ի` Ծխախոտի դեմ պայքարի օրվան ընդառաջ, ժամանակն է ընդհատել այդ կասկածելի «ընկերությունը» և դառնալ ԱՆԿԱԽ:

Ավելին կարդա մեր հոդվածներում:

Իսկ եթե արդեն հաղթահարել ես կախվածությունը կամ լուրջ մտադրվել ես թողնել ծխելը, կիսվիր քո փորձով մեր խմբում և կգտնես շատ համախոհներ: