Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ովքե՞ր պետք է հետազոտվեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ

Այլ նորություններ

Դիմել վստահելի մեծահասակի
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ :-( Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։ Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։ Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա…
Տեղադրված է 12.03.2024 , 17:25…  ավելին →

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք ունեն այն մարդիկ, ովքեր.

  • երբևիցե օգտագործել են թմրամիջոցներ ներարկային ճանապարհով,
  • ունեցել են ռիսկային սեռական կապեր` առանց պահպանակի սեռական հարաբերություններ անհայտ ՄԻԱՎ-կարգավիճակ ունեցող զուգընկերների հետ,
  • երբևէ հիվանդացել են որևէ սեռավարակով կամ ունեն զուգընկեր, որի մոտ հայտնաբերվել է սեռավարակ,
  • ունեն վիրուսային հեպատիտ Բ կամ Ց,
  • կատարել են դաջվածք, փիրսինգ, կոսմետոլոգիական և բժշկական միջամտություններ չախտազերծված կամ կասկածելի մաքրության գործիքներով,
  • ունեն զուգընկեր, որը պարբերաբար մեկնում է արտագնա աշխատանքի,
  • հղի կանայք:

 

Ե՞րբ է անհրաժեշտ հետազոտվել:

Խորհուրդ է տրվում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնել հնարավոր վարակման պահից շուրջ 6 շաբաթ հետո:

 

Աղբյուր` ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ