Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Որտեղի՞ց է գալիս Ամանորը նշելու ավանդույթը  

Այլ նորություններ

Դիմել վստահելի մեծահասակի
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ :-( Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։ Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։ Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա…
Տեղադրված է 12.03.2024 , 17:25…  ավելին →

Ամանորը (Նոր տարի, Նավասարդ) նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցում ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։

Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում։ 🙂

Ամանորով նշում են տարվա սկիզբը։ Ինչպես գիտեք, տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մեկ լրիվ պտույտ Արեգակի շուրջը։

Հունվարի 1-ը՝ որպես տարվա սկիզբ, սահմանվել է Հռոմի կայսր Հուլիոս Կեսարի կողմից մ.թ.ա. 46 թվականին։ Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուսին՝ ընտրության, դռների և բոլոր սկիզբների աստծուն։

 

Աշխարհի երկրների մեծ մասը տոնում է Ամանորը հունվարի 1-ին, որը, ըստ Գրիգորյան օրացույցի, տարվա առաջին օրն է։ Որոշ երկրներ տոնում են Ամանորը ըստ Լուսնային օրացույցի։

Ի դեպ, տարվա գաղափարն առաջին անգամ ծագել է Եգիպտոսում։ Այն կապվել է Նեղոս գետի վարարման հետ, որով պայմանավորված էին երկրագործական աշխատանքները և եգիպտացիների կյանքը: Նեղոսի վարարման սկիզբը համընկնում էր Սիրիուս աստղի երևալու հետ։ Եվ ահա այդ աստղի և Նեղոսի վարարման միջև ընկած ժամանակաշրջանն էլ կոչեցին տարի։

Շնորհավո՜ր Ամանոր, Teenslive.am –ի սիրելի′ օգտատերեր:

 

Աղբյուր` wikiwand.com