Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ո՛չ բռնությանը

Այլ նորություններ

Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերությունների և ընտանեկան հարաբերությունների թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot  
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…  ավելին →

Հոկտեմբերի 2–ին նշվում է «Ոչ բռնության միջազգային օրը» (International Day of Non-Violence)։

Օրն ընտրվել է ոչ պատահաբար. հենց հոկտեմբերի 2-ին 1869թ.-ին է ծնվել Հնդկաստանի անկախության շարժման առաջնորդ և ընդդեմ բռնության գաղափարախոսության հիմնադիր Մահաթմա Գանդին։ Նրա անունը ճանաչելի է ամբողջ աշխարհում իբրև պատմությունը փոխած անհատի: BBC հեռուստաընկերության անցկացրած հարցումների համաձայն` Մահաթմա Գանդին ճանաչվել էր «հազարամյակի մարդ»:

Ֆիզիկապես թույլ և փոքրամարմին այս մարդու մեջ կար անհավանական հզոր ներքին ուժ և մեծ բարի սիրտ: Գանդին ասում էր, որ աշխարհում պայքարը ոչ թե լավ ու վատ մարդկանց միջև է, այլ ամեն մարդու հոգում՝ կյանքի և մահվան, բարու և չարի միջև: Յուրաքանչյուր ոք ընդունակ է մերժել չարը, և արդյունքում չարն արդեն անզոր կլինի: Աշխարհը համոզվեց Գանդիի գաղափարախոսության արդյունավետության մեջ, երբ նրա համառ ջանքերի շնորհիվ 1947 թ.-ին Հնդկաստանը խաղաղ ճանապարհով անկախացավ Մեծ Բրիտանիայից:

 

ՄԱԿ-ի որոշմամբ՝ այս օրը լրացուցիչ առիթ է քարոզելու համերաշխություն, խաղաղություն, հանդուրժողականություն և ըմբռնում, խոսելու բռնության բոլոր դրսևորումների դեմ և հաստատելու ոչ բռնության մշակույթը: