Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Վալենտինի քաջագործությունը

Այլ նորություններ

Անվտանգ սպորտ (մաս 1)
Գիտե՞ք, որ մաշված կոշիկներով կամ վատ լարված ռակետով թենիս խաղալը կարող է գրեթե նույնքան մեծացնել վնասվածքի ռիսկը, որքան առանց սաղավարտի հեծանիվ վարելը կամ առանց ուսադիրների ամերիկյան ֆուտբոլ խաղալը: Խոսենք սպորտի և վարժությունների անվտանգության մասին։ Սպորտով և այլ ակտիվություններով զբաղվելիս կրած հատուկ սարքավորումները կամ պարագաները վնասվածքները կանխելու գլխավոր բանալին են: Սկսենք սաղավարտներից։ Սաղավարտը կարևոր է այնպիսի սպորտաձևերի և ակտիվությունների համար, ինչպիսիք են ֆուտբոլը, հոկեյը, բեյսբոլը, հեծանվավազքը, ձիավարությունը, սքեյթբորդինգը,  դահուկավազքը և սնոուբորդինգը: Սաղավարտները 75-85%-ով նվազեցնում են գլխի…
Տեղադրված է 08.01.2026 , 13:11…  ավելին →

Մեզանից շատերը, շունչ պահած, սպասում ենք, թե երբ կգա տարվա ամենառոմանտիկ օրը` Սուրբ Վալենտինի տոնը: Գուցե՞ մեր փոստարկղում կհայտնվի բացիկ` սիրո խոստովանությամբ գաղտնի երկրպագուից: Եվ ընդհանրապես, շատ հաճելի է, երբ մեզ սիրող մարդիկ նվիրում են նկարներ, ծաղիկներ կամ այլ հաճելի փոքրիկ ուշադրության նշաններ 🙂

Իսկ դու գիտե՞ս այս տոնի պատմությունը: Սերը առեղծվածային զգացում է, և այն տոնը, որը գովաբանում է սերը, նույնպես խորհրդավոր է: Համաձայն առասպելի, Հին Հռոմի կայսր Կլավդիուս II (ապրել է 3-րդ դարում), որոշեց, որ չամուսնացած տղամարդիկ ավելի լավ մարտիկներ են, քան ամուսնացածները: Այդ իսկ պատճառով նա արգելեց իր զինվորներին ամուսնանալ: Սակայն, բնականաբար, նա չէր կարող արգելել նրանց սիրահարվել, և արդյունքում հռոմեացի լեգիոներները տառապում էին զրկված լինելով սիրած աղջիկների հետ միանալու հնարավորությունից: Բժիշկ և քահանա Վալենտինը որոշեց օգնել զինվորներին և սկսեց իրականացնել գաղտնի պսակադրություններ: Սակայն նրա այս գործունեությունը հայտնի դարձավ իշխանություններին: Քահանան հայտնվեց բանտում և դատապարտվեց մահվան: Իր սեփական սերը Վալենտինը հանդիպեց շատ ուշ, սիրահարվելով բանտապետի աղջկան` Յուլիային: Բանտարկյալը աղջկան փոխանցեց իր սիրո խոստովանություններով նամակը, որը, սակայն, Յուլիան կարողացավ կարդալ միայն Վալենտինի դատավճռի ի կատար ածումից հետո` 269թ.-ի փետրվարի 14-ին:

Սուրբ Վալենտինը պատրաստ էր զոհաբերել իր կյանքը հանուն նրան, որ սերը շարունակի ապրել մարդկանց սրտերում: Չէ՞ որ չկա ավելի հրաշալի բան, քան սիրել և սիրված լինել, պատրաստ լինել ուրիշին օգնել և զգալ ուրիշի հոգատարությունը: Հանուն այն բանի, որ մարդիկ շարունակեն սիրել, վստահություն և հարգանք զգան իրար հանդեպ և լինեն երջանիկ` Վալենտինը ընդունեց իր մահը: Եվ նրան այս սխրագործության համար շնորհակալություն հայտնելու լավագույն ձևը սիրտը բացելն է սիրո զգացումի առջև:

Բոլորին ցանկանում ենք մեծ, իսկական սեր! 😀