Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ուշադրություն` էքսկլյուզիվ. Վերա Բրեժնևան օժանդակություն է ցուցաբերել teensLIVE նախագծին:

Այլ նորություններ

Ստեղծագործական մրցույթ երիտասարդների համար
Ստեղծագործող, ակտիվ, առողջ կենսակերպով հետաքրքրվող 12-21 տար. երիտասարդները հրավիրվում են մասնակցելու առողջ ապրելակերպին և քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը նվիրված գլոբալ ստեղծագործական մրցույթին: Այն անցկացվում է "Health for Youth = Health for All" (Առողջություն երիտասարդների համար = Առողջություն բոլորի համար) կարգախոսով: Հայտնի է, որ առողջ կենսակերպը և պատասխանատու վարքագիծը նվազեցնում են մեծահասակ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման վտանգը:  Այսօրվա ռիսկի գործոնները (անառողջ սնուցում, ցածր ֆիզիկական ակտիվություն, ծխախոտի օգտագործում, ալկոհոլի չարաշահում) վաղվա հիվանդություններն են: Շտապե´ք մասնակցել ձեր…
Տեղադրված է 12.04.2018 , 19:12…  ավելին →

Ապրիլի 9-ին պայծառ և ակտիվ Վերա Բրեժնևան (նա հանդիսանում է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի բարի կամքի դեսպան) այցելել էր Բելառուս: Նա նաև հանդիպել էր պատանիների և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և նրանց հետ քննարկել, թե ինչպես կարելի է օգտագործել համացանցը և սոց. ցանցերը երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպը խրախուսելու և տարածելու համար: Հրաշալի՛ գաղափար 🙂 (և մեզ բոլորիս համար շատ հոգեհարազատ):

Եվ ինչպե՞ս ամեն ինչ անցավ: Իհարկե, հանդիպմանը ներկա գտնվող աղջիկները և տղաները պատմեցին Վերային առողջ ապրելակերպը լուսաբանող, առցանց գործող տեղեկատվության աղբյուրների մասին:

All Teens Can (սեղմիր +-ին լրիվ տեքստը տեսնելու համար ----------->) +
Teenergizer! +

Եվ իհարկե, մեր հարազատ TeensLIVE-ի մասին: Կարծում ենք, այն հատուկ ներկայացնելու կարիք չունի, պարզապես տեղադրում ենք Վերայի նկարը:-D ))))

Vera_teensLIVE

Վերան հավանեց մեր գաղափարները, նա պաշտպանեց նախաձեռնության հեղինակներին և մասնակիցներին և տվեց մի քանի գործնական խորհուրդներ կայքի արդյունավետ օգտագործման մասին: Իսկ ամենակարևոր խորհուրդը հետևյալն էր`

Եթե դուք կիսվում եք որևէ բանով, որը վերաբերում է առողջ կենսակերպին, [..] — դա սեփական օրինակն է: Ցուցադրեք, թե ինչպես եք դուք դա իրագործում: Ցուցադրեք, թե ինչպես է դա արվում ձեր ընտանիքում, ձեր ընկերների կողմից: Ցուցադրեք, թե ինչպես դա կարելի է անել և թե ինչքան հզոր բան է դա: (c) Վերա Բրեժնևա

Վերան ամրապնդեց իր խոսքերը բարեկազմ մարմին պահպանելու համար նախատեսված մի քանի վարժություններով: Էլ ի՞նչ կարող ես հավելել. լավ օրինակը վարակիչ է: Եվ ուրեմն, առաջարկում ենք քեզ ևս օրինակ ծառայել ուրիշների համար և սկսել գործել արդեն հիմա: Ինչպե՞ս: Տարբերակները շատ են: Օրինակ`

1) դու կարող ես ուղարկել նորությունների գաղափարներ Ֆեյսբուքյան խմբի կամ TeensLIVE կայքի համար` ԿԱՊՆՎԵԼ ՄԵՐ ՀԵՏ:

2) տեսանկարահանման և բլոգերի սիրահարներին ունենք հատուկ առաջարկ` միանալ All Teens Can բլոգին (տես վերևում):

(c) UNICEF

Մի քիչ բուն հանդիպման մասին: Վերան հիշեցրեց դեռահասներին/երիտասարդներին բարյացակամ կենտրոնների կարևորության մասին և ավելացրեց, որ հնարավորության դեպքում ինքն էլ կօգտվեր դրանցից: Ցավոք, Վերան չունի այդպիսի հնարավորություն, իսկ մենք ունենք: Ուրեմն, եթե քեզ օգնություն է անհրաժեշտ, դու ուզում ես հարց ուղղել կամ խորհուրդ ստանալ բժշկից, այցելիր «ԳՏՆԵԼ» բաժինը և նայիր, թե որտեղ է գտնվում մոտակա կենտրոնը:

Ի դեպ, դեռահասներին/երիտասարդներին բարյացակամ կենտրոնների բժիշկները teensLIVE կայքում պատասխանում են բոլոր հարցերին առցանց ռեժիմով` ՀԱՐՑՆԵԼ:

Իսկ հանդիպումն իհարկե ավարտվեց գրկախառնություններով, սելֆիներով և Վերա Բրեժնևայի հետ հանդիպման մասին պատմություններով, որոնք տեղադրվեցին սոց. ցանցերում: Այս նկարներից մեկը Վերան տեղադրեց նաև սեփական Ինստագրամում, ինչը հատկապես հաճելի էր: 🙂 🙂 🙂 Մենք էլ ենք ՇԱՏ սիրում teensLIVE-ը:

Instagram_Vera_Brezhneva
Մենք շատ երախտապարտ ենք ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի բարի կամքի դեսպան Վերա Բրեժնևային անմոռանալի հանդիպման, էներգիայի լիցքի և առողջ կենսակերպի հրաշալի օրինակի համար:

P.S. Նաև, մենք նվիրում ենք քեզ ժպիտների և զվարճանքի 3 րոպե: Առաջարկում ենք դիտել տեսանյութ, որը նկարահանվել է All Teens Can խմբի տղաներից մեկի կողմից Վերայի հետ հանդիպման ընթացքում: Գնացի՛նք…