Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ուշադրություն. դրական էմոցիաներով կարելի է վարակվել

Այլ նորություններ

Դիմել վստահելի մեծահասակի
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ :-( Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։ Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։ Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա…
Տեղադրված է 12.03.2024 , 17:25…  ավելին →

Ինչպե՞ս կիսվել ուրախությամբ և դրական էմոցիաներով կամ հույզերով շրջապատող մարդկանց հետ, բարձրացնել ընկերոջ տրամադրությունը և զգալ երջանիկ ցանկացած պարագայում: Այդ մասին կարելի է կարդալ տարբեր կայքերում: Թվում է, թե արդեն ամեն ինչ պարզ է, էլ ի՞նչ նոր բան կարելի է հնարել, էլ ի՞նչ գաղտնիքներ կան դրական լիցքեր հաղորդելու մեջ: Դու կզարմանաս, բայց …

Մարդիկ կարող են ուրիշներին փոխանցել դրական էմոցիաներ … սեփական քրտինքի հոտի միջոցով: Այդ մասին վկայում են Psychological Science պարբերականում հրատարակված հետազոտության արդյունքները:

Պարզվում է, որ երջանիկ պահերին մեր օրգանիզմում արտադրվում են հատուկ քիմիական միացություններ, որոնք կարող են զգալ նաև ուրիշները:

Նախորդ հետազոտությունները պարզել էին, որ բացասական հույզերը, կապված վախի և զզվանքի հետ, ազդում են քրտինքի քիմիական կազմի վրա: Իսկ այժմ գիտնականները հայտնաբերել են, որ հուզական բարձր ոգևորության վիճակում գտնվող մարդու քրտինքի հոտը դրական է ազդում ուրիշների էմոցիաների և վարքագծի վրա: Նրանք ակամայից սկսում են ժպտալ, նույնիսկ առանց հասկանալու, թե ինչու: Չէ՞ որ ուրիշի հոտը մենք ավելի հաճախ զգում ենք ենթագիտակցաբար (եթե իհարկե այն շատ սուր չէ):

«Մեր հետազոտությունը հաստատեց, որ երբ մարդը զգում է իր երջանիկ ընկերոջ քրտինքից եկող քիմիական ազդանշանները, նա իր հերթին սկսում է զգալ հուզական վիճակի փոփոխություն, – բացատրում է հոգեբան Գյուն Սեմինը Նիդերլանդների Ուտրեխտի համալսարանից: – Այսինքն, երջանիկ մարդը կարող է կիսվել սեփական երջանկությամբ ուրիշների հետ կամ, ավելի ճիշտ է ասել, «վարակել» շրջապատողներին սեփական երջանկությամբ»:

Վարակի՛ր ուրիշներին երջանկությամբ, և թո՛ղ նրանք նույնիսկ գլխի չընկնեն այդ մասին: 😉

Նկարը մենք գտել ենք այստեղ: