Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Տիեզերք մարդու թռիչքի միջազգային օր

Այլ նորություններ

Անվտանգ սպորտ (մաս 2)
Շարունակենք խոսել վնասվածքների կանխարգելման մասին մարզվելիս։ Եթե սահում եք սահադաշտով, սնոուբորդով, սքեյթբորդով կամ սկուտերով, կրեք հատուկ պաշտպանիչներ։ Արմունկի և դաստակի պաշտպանիչները կարող են կանխել ձեռքի և դաստակի կոտրվածքները, իսկ ծնկի պաշտպանիչները պաշտպանում են ծնկները վնասվածքներից։ Որոշ մարզաձևերում, մասնավորապես՝ կոնտակտային սպորտաձևերում, օգտագործվում են միջադիրներ։ Կան սրունքի, ծնկի, արմունկի, դաստակի, կրծքավանդակի, ուսի, կոնքի և ազդրի միջադիրներ։ Հոկեյ, ֆուտբոլ, բասկետբոլ, բեյսբոլ և այլ կոնտակտային սպորտաձևեր խաղացող տղաները պետք է հատուկ բաժակ օգտագործեն սեռական օրգանների հատվածը պաշտպանելու համար։ Բոլոր…
Տեղադրված է 03.02.2026 , 12:57…  ավելին →

Ապրիլի 12-ը նշանակալից օր է` նվիրված մարդու առաջին թռիչքին դեպի տիեզերք:  1961թ. ապրիլի 12-ին ԽՍՀՄ օդաչու ավագ լեյտենանտ Յուրի Գագարինը «Վոստոկ» տիզերանավով առաջին անգամ դուրս է եկել Երկրի ուղեծիր և մեկ պտույտ կատարել Երկրագնդի շուրջ՝ դնելով մարդու կողմից կառավարվող տիեզերական թռիչքների սկիզբը: Ընդամենը 108 րոպե տևած թռիչքը դարձել է մեծ բեկում տիեզերքի յուրացման գործում, իսկ Յուրի Գագարինի անունը հայտնի է դարձել ամբողջ աշխարհում:

Նույն տարում ևս 3 թռիչք տեղի ունեցավ` երկուսը ամերիկացիների (Ալան Շեփարդ և Վիրջիլ Գրիսոմ) և մեկը` խորհրդային մեկ այլ տիեզերագնաց Գերման Տիտովի կողմից: Այսպիսով դրվեց տիեզերական դարաշրջանի սկիզբը:

1968թ. Ավիացիայի միջազգային ֆեդերացիայի 61-րդ գլխավոր համաժողովում որոշում է ընդունվել ապրիլի 12-ը նշել որպես Տիեզերագնացության համաշխարհային օր:

2011 թ.-ից այս օրը կրում է ևս մեկ անվանում` Տիեզերք մարդու թռիչքի միջազգային օր (International Day of Human Space Flight):

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել ապրիլի 12-ը Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օր հռչակելու մասին: Վեհաժողովը ճանաչել Է, որ «այդ պատմական իրադարձությունը (մարդու թռիչքը տիեզերք) ճանապարհ բացեց ի բարօրություն ողջ մարդկության տիեզերական տարածությունը հետազոտելու համար»:

Այդ բանաձևում ՄԱԿ-ի անդամ պետությունները «հավաստել են տիեզերական գիտության և տեխնիկայի կարևոր ներդրումը կայուն զարգացման և պետությունների ու ժողովուրդների բարեկեցության բարձրացման նպատակներին հասնելու, ինչպես նաև խաղաղ նպատակների համար տիեզերական տարածությունը պահպանելու նրանց ձգտման իրականացումն ապահովելու գործում»:

 

Տիեզերական հետազոտությունները չեն սահմանափակվում միայն տիեզերանավերի արձակմամբ: Բազմաթիվ ավտոմատ սարքեր դուրս են բերվում Երկրի ուղեծիր (առաջին արբանյակն արձակվել է 1957թ.), երբեմն նաև այլ ուղեծրեր` զանազան հետազոտություններ կատարելու նպատակով` աստղագիտական, երկրաբանական, օդերևութաբանական, քարտեզագրական, գյուղատնտեսական և այլ: Այսօր արբանյակներն ապահովում են բոլոր տեսակի հաղորդակցությունները` հեռախոսային, հեռուստատեսային, համացանցային, տեղորոշման:

Իսկ դու գիտե՞ս, որ հայ գիտնականները  զգալի ներդրում ունեն տիեզերական հետազոտությունների բնագավառում: Նրանց թվում են առաջին տիեզերական աստղադիտարանների հեղինակ Գրիգոր Գուրզադյանը,  տիեզերական կենսաբանության հիմնադիր Նորայր Սիսակյանը, Անդրանիկ Իոսիֆյանը` ում ստեղծած եզակի էլեկտրասարքավորումներով հագեցած էին առաջին տիեզերանավերը, հայ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը, կոնստրուկտոր Սամվել Քոչարյանցը, ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանը, ֆիզիկոս Յուրի Օսիպյանը, ավիակոնստրուկտոր Ելիզավետա Շահատունին  և ուրիշներ: