Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Սրտի միջազգային օր

Այլ նորություններ

10-րդ սերնդի կամավորների հավաքագրում
Մայիսի 10-ին կայացավ TeensLIVE 10-րդ սերնդի կամավորների հավաքագրման 2-րդ փուլը։ Հանդիպման առաջին հատվածում UNESCO-ի և «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի մասնագետները հանդես եկան ողջույնի խոսքով, ներկայացրեցին Թինսլայվ տեղեկատվական հարթակը։ Այնուհետ ծրագրի համակարգողներն ավելի մանրամասն խոսեցին TeensLIVE-ում կամավորության կառուցվածքի մասին: Սիրելի՛ դեռահասներ, բարի գալուստ Թինսլայվ մեծ ընտանիք։
Տեղադրված է 14.05.2026 , 11:37…  ավելին →

Սրտի միջազգային օրը (World Heart Day) առաջարկվել է նշել 1999թ.-ին` Սրտի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Գաղափարը անմիջապես հավանության արժանացավ ԱՀԿ-ի և ՄԱԿ-ի կողմից, և սեպտեմբերի 29-ը նշում են աշխարհի տարբեր երկրներում` հիշեցնելով մարդկությանը սրտի առողջության պահպանման կարևորության մասին:

Սիրտանոթային հիվանդությունները մեծահասակ բնակչության մահացության և հաշմանդամության հիմնական պատճառն են ամբողջ աշխարհում: Հատկապես մեծ է դրանց բեռը զարգացող երկրներում:

Հայտնի է, որ վարքագծային գործոնների վերահսկման, այսինքն` ռացիոնալ սնուցման, կանոնավոր ֆիզիկական ակտիվության,  ծխախոտից և այլ վնասակար սովորույթներից հրաժարման միջոցով, կարելի է կանխարգելել սրտամկանի ինֆարկտի և ինսուլտների շուրջ 80%:

Քանի որ կենսակերպը ձևավորվում է դեռ վաղ դպրոցական տարիքում և պահպանվում մեծահասակ տարիքում, չափազանց կարևոր է արմատավորել առողջ սովորույթներ հենց այդ տարիքից:

 

Իսկ դու ի՞նչ ես անում այդ ուղղությամբ: Կիսվի՛ր քո սեփական փորձով և ձեռքբերումներով մեր սոց. խմբում և ոգեշնչիր ուրիշներին 🙂