Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Սիրո՞ւմ ես ուտելիք պատրաստել

Այլ նորություններ

Դիմել վստահելի մեծահասակի
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ :-( Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։ Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։ Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա…
Տեղադրված է 12.03.2024 , 17:25…  ավելին →

Հոկտեմբերի 20-ին նշվեց Խոհարարի միջազգային օրը (International Chefs Day):

Օրն ընտրվել է 2004 թվականին խոհարարների միջազգային ասոցիացիայի առաջարկով: Ի դեպ, այդ ասոցիացիան ունի խոհարարության ոլորտում տարբեր երկրներ ներկայացնող ավելի քան 8 միլիոն անդամ: Ուստի զարմանալի չէ, որ համաշխարհային խոհանոցի վարպետները տոնում են իրենց տոնը: Այսօր արդեն տոնը նշում են աշխարհի ավելի քան 70 երկրում:

 

Խոհարարի մասնագիտությունն աշխարհում ամենահինն է և ամենապահանջվածը: Ինչպես վկայում է լեգենդը, այս ոլորտի անվանումը պայմանավորված է մի կնոջ անվամբ: Հին հույները ունեին բժշկության աստված` Ասկլեպիուսին, որի աղջիկն էր Հիգեան` առողջության աստվածուհին (նրա անվան հետ է հապված հիգիենա բառը): Իսկ նրանց գործերին ակտիվ օգնում էր Կուլինա անունով մի խոհարարուհի, ով դարձավ խոհարարական գործի հովանավորը 🙂 Հենց Կուլինայի անունից հետագայում առաջացավ «կուլինարիա» բառը: