Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Սիրո՞ւմ ես շոկոլադ

Այլ նորություններ

Դիմել վստահելի մեծահասակի
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ :-( Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։ Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։ Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա…
Տեղադրված է 12.03.2024 , 17:25…  ավելին →

Պարզվում է, շոկոլադին նվիրված հատուկ տոն կա: Հուլիսի 11-ին քաղցրեղենի սիրահարները աշխարհի տարբեր երկրներում նշում են Շոկոլադի համաշխարհային օրը (World Chocolate Day):

 

Շոկոլադն առաջինը պատրաստել են ացտեկները` անվանելով «աստվածների սնունդ»: Եվրոպա շոկոլադը հասել է իսպանացիների շնորհիվ, ովքեր անվանում էին շոկոլադը «սև ոսկի»: Հին ժամանակներում շոկոլադը պատրաստել են առանց շաքարի ավելացման և օգտագործել են ֆիզիկական ուժի ու դիմադրողականության ամրապնդման համար: Տարիներ հետո շոկոլադի մեջ սկսեցին ավելացնել շաքար, ընկուզեղեն, կաթ, տարբեր համեմունքներ` դարձնելով մեծերի և փոքրերի սիրված քաղցրավենիքը:😊

Եվրոպայում շոկոլադը հասանելի էր միայն մեծահարուստ ազնվականների համար: Միայն 20-րդ դարում սկսվեց շոկոլադի արդյունաբերական արտադրությունը, և այն հասանելի դարձավ բնակչության լայն զանգվածների համար:

 

Այս օրը տարբեր երկրներում տեղի են ունենում շոկոլադին նվիրված միջոցառումներ,  մրցույթներ, շոկոլադից ստեղծագործությունների ցուցահանդեսներ, վարպետության դասեր, որոնց շրջանակներում մասնագետները սովորեցնում են, թե ինչպես շոկոլադ պատրաստել:

Իսկ դու գիտե՞ս, որ մուգ շոկոլադը օգտակար է առողջության համար:

Այն նպաստում է օրգանիզմում երջանկության հորմոնների` էնդորֆինների արտադրությանը, պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք պայքարում են քաղցկեղի և օրգանիզմի ծերացման դեմ: