Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Սիրո՞ւմ ես ռոք-ն-ռոլ

Այլ նորություններ

Նոր բացահայտումներ մեր օրգանիզմի մասին
Հոլանդացի գիտնականները վերջերս ի հայտ են եկել սենսացիոն հայտարարությամբ` մարդու օրգանիզմում հայտնաբերվել է նոր օրգան, որը մինչ այդ չէր նկարագրվել:  :-o Այդ զարմանահրաշ բացահայտումը Հոլանդիայի Ուռուցքաբանության Ինստիտուտի բժիշկների կողմից լրիվ պատահական էր և կատարվել էր պացիենտների սկանավորման ընթացքում: Նկարների վրա հայտաբերվել են թքագեղձեր հիշեցնող կառուցվածքներ, որոնք տեղակայվել են քթի խոռոչի և ըմպանի միացման հատվածում: Դարեր ի վեր անատոմների կողմից նկարագրված են եղել երեք խումբ թքագեղձեր, որոնք տեղակայված են հարականջային, ստործնոտային և ենթալեզվային հատվածներում: Իսկ այս…
Տեղադրված է 27.11.2020 , 22:53…  ավելին →

Ապրիլի 13-ին աշխարհը տոնում է Ռոք-ն-ռոլի համաշխարհային օրը (World Rock-n-roll Day): Սա բոլոր նրանց տոնն է, ում համար ռոք-ն-ռոլը ոչ միայն երաժշտություն է, այլ կենսակերպ 🙂

Ռոք-ն-ռոլի համաշխարհային օրը նշում են ապրիլի 13-ին, չնայած տոնի համար հիմք ծառայած պատմական իրադարձությունը տեղի է ունեցել մեկ օր շուտ. 1954-ի ապրիլի 12-ին երգիչ-կիթառահար Բիլ Հեյլին ձայնագրեց Rock Around The Clock սինգլը:  Այն նշանակալի դարձավ երաժշտական նոր ուղղության համար, որը տարածվեց ԱՄՆ-ում և նրա սահմաններից դուրս՝ մարտահրավեր նետելով հասարակությանն ու ավանդույթներին։

20-րդ դարի  կեսերին հանգիստ և զգացմունքային երաժշտությանը զուգահեռ Ամերիկայում տարածված էր նաև այլ` բարձր, ռիթմիկ, եռանդուն ռիթմ-ընդ-բլյուզը: Մի երեկո Քլիվլենդի ռադիոկայանի դիջեյ Ալան Ֆրիդը համարձակվեց եթեր հեռարձակել ռիթմ-ընդ-բլյուզ ոճի ձայնագրություն: Իսկ սպիտակ հանրությանը  չցնցելու համար այլ անուն հորինեց` ռոք-ն-ռոլ:

Ռոք-ն-ռոլի  առաջին կատարողը դարձավ կիթառահար  Բիլ Հեյլին, ում երգերը մեծ հաջողություն ունեցան: Ուղղության հիմնադիրներից էր նաև լեգենդար Էլվիս Փրեսլին, որը մի քանի սերունդների կուռքը դարձավ:

1960-ականներին հայտնվեց ռոք-ն-ռոլի նոր ոճը՝ փոփ-ռոքը: Աշխարհը պատվեց Լիվերպուլյան քառյակի «Բիթլոմանիայի» համաճարակով:

1964-ին այս ոճում փայլեց Rolling Stones-ը:

1990-ականներին ռոքի աստղն էր Կուրտ Կոբեյնը և նրա «Նիրվանա» խումբը:

 

Եթե սիրում ես ռոք-ն-ռոլ, կիսվիր մեր խմբում քո սիրված կատարումներով: