Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Շոկոլադի միջազգային օր

Այլ նորություններ

Ինչով զբաղվել արձակուրդներին
Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 07.07.2026 , 09:35…  ավելին →

Հուլիսի 7-ին քաղցրեղենի սիրահարները նշեցին Շոկոլադի համաշխարհային օրը (World Chocolate Day):

Այս համեղ տոնը առաջին անգամ նշել են Ֆրանսիայում 1995 թ.-ին:

Շոկոլադն առաջինը պատրաստել են ացտեկները` անվանելով «աստվածների սնունդ»: Եվրոպա շոկոլադը հասել է իսպանացիների շնորհիվ: Հին ժամանակներում շոկոլադը պատրաստել են առանց շաքարի ավելացման և օգտագործել են ֆիզիկական ուժի ու դիմադրողականության ամրապնդման համար: Հետո շոկոլադի մեջ սկսեցին ավելացնել կաթ, շաքար, ընկուզեղեն, տարբեր սննդային հավելումներ` դարձնելով մեծերի և փոքրերի սիրված քաղցրավենիքը:

Շոկոլադի օրը տարբեր երկրներում տեղի են ունենում այս քաղցր տոնին նվիրված տարբեր միջոցառումներ,  անցկացվում են մրցույթներ, շոկոլադից ստեղծագործությունների ցուցահանդեսներ, վարպետության դասեր, մասնագետները պատմում են, թե ինչպես են շոկոլադ պատրաստում:

Ի դեպ, մուգ շոկոլադը օգտակար է առողջության համար: