Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Շնորհակալության միջազգային օր

Այլ նորություններ

Ինչով զբաղվել արձակուրդներին
Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 07.07.2026 , 09:35…  ավելին →

Հունվարի 11-ը կարելի է համարել տարվա «ամենաքաղաքավարի» օրը: Այսօր «շնորհակալության» միջազգային օրն է (International Thank You Day): Տոնը սահմանել են ՄԱԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն:

Տոնի մասնակիցները հունվարի 11-ին շնորհակալություն են հայտնում յուրաքանչյուր հանդիպողի: Մենք, գիտակցելով լավ վարվեցողության անհրաժետությունը առօրյա կյանքում, շնորհակալություն հիմնականում հայտնում ենք կարծես թե ակամայից՝ չմտածելով դրա իմաստի մասին:

Հայտնի է, որ երախտագիտության խոսքերը մոգական ուժ ունեն. դրանց օգնութամբ մարդիկ ուրախություն են պարգևում միմյանց, ուշադրություն ցուցաբերում և դրական զգացումներ փոխանցում, իսկ առանց այդ դրական զգացումների մեր կյանքը կլիներ մռայլ և ձանձրալի:

Հոգեբանները վստահ են, որ երախտիքի խոսքերը «շոյում են», դրանք ի վիճակի են հանգստացնելու և ջերմացնելու 🙂 : Բայց շատ կարևոր է երախտագիտության խոսքերն ասել անկեղծ սրտով: