Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

ՍԱՐՍԱՓԵԼԻ ՔՆՆԱՇՐՋԱՆ ԿԱՄ ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Այլ նորություններ

Դիմել վստահելի մեծահասակի
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ :-( Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։ Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։ Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա…
Տեղադրված է 12.03.2024 , 17:25…  ավելին →

Կապ չունի գերազանցիկ եք, թե ձգած 5-ով սովորող, միևնույն է, քննաշրջանի մոտենալու հետ բոլորի սիրտն էլ դող է ընկնում 🙂 Որպես փորձառու ուսանող, խորհուրդներ կտանք, թե ինչպես պատրաստվել գալիք քննություններին։

1.Ընտրեք համապատասխան սենյակ: Ստեղծեք ձեր բնավորությանը համապատասխան տրամադրող մթնոլորտ: Հիշեք, որ պարապելու համար ավելի հարմար է լուսավոր, մաքուր և հանգիստ սենյակը:
2. Միացրեք լույսը: Մութ սենյակում պատրաստվելը ոչ միայն վնասում է ձեր աչքերին, այլև ստեղծում է մթնոլորտ, որը չի մոտիվացնում: Երեկոյան միացրեք լույսը, իսկ առավոտյան և ցերեկը բացեք վարագույրները:
3. Անջատեք հեռուստացույցը: Եթե լռությունը ձեզ անհանգստացնում է, ապա կարող եք սկզբում միացրած թողնել հեռուստացույցը 
(բնականաբար` ոչ զվարճալի/ հետաքրքիր հաղորդում), իսկ երբ ընկղմվեք ուսումնական պրոցեսի մեջ՝ անջատեք այն:
4.Երաժշտության ազդեցությունը քննություններին պատրաստվելիս կախված է մարդուց: Հոգեբանները կարծում են, որ յուրաքանչյուր անհատ ընտրում է իր խառնվածքին և տրամադրվածությանը համապատասխան երաժշտություն, և դրանից էլ կախված է՝ արդյո՞ ք այն կխանգարի նրան, թե՞ ոչ:
5.Շատերն են կարծում, որ ավելի ճիշտ է քննություններին պատրաստվել գիշերը, սակայն, ըստ հոգեբանների և նյարդաբանների՝ այս տեսակետը սխալ է: 
Ամենայն հավանականությամբ, այս կարծիքն առաջացել է այն պատճառով, որ գիշերը լռություն է և հանգիստ միջավայր, ոչ ոք չի խանգարում, և կարելի է առանց շեղվելու պարապել: Ինչևէ, մարդկանց մեծ մասի մոտ առավել բարձր աշխատունակությունն արձանագրվում է առավոտյան կամ ցերեկվա ժամերին: Հատկապես քննությունների հետևանքով ստեղծված ծանրաբեռնված ժամանակաշրջանում պետք է քնել նվազագույնը 8 ժամ: 

Շարունակելի …

Խորհուրդները կազմեց Lucy Gyulamiryan-ը։