Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Սափրե՞լ, թե՞ չսափրել…

Այլ նորություններ

Դիմել վստահելի մեծահասակի
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ :-( Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։ Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։ Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա…
Տեղադրված է 12.03.2024 , 17:25…  ավելին →

Որոշ մասնագետներ այն կարծիքի են, որ ցայլքի մազերի հեռացումը բարձրացնում է սեռավարակներով վարակվելու հավանականությունը։

Սակայն PLoS ONE ամսագրում հրապարակված հետազոտությունը, որն իրականացվել է ԱՄՆ-ում, ցույց է տվել, որ խլամիդիոզի և գոնոռեայի (սուսանակի) լաբորատոր հաստատված ախտորոշումները ոչ մի կապ չունեն աճուկային և ցայլքային հատվածների մաշկի խնամքի հետ։

Իհարկե, վարակի փոխանցումը հեշտանում է մազերի հեռացման ժամանակ մաշկի վնասման պատճառով (ինչը բավականին տարածված բարդություն է)։ Նաև շատ հավանական է, որ ցայլքի մազերը հեռացնող երիտասարդներ ավելի հաճախ են փոխում զուգընկերներին և ունենում չպաշտպանված սեռական հարաբերություններ, ուստի ավելի հաճախ վարակվում են։ Բայց ուղղակի կապ մազահեռացման և վարակվելու ռիսկի միջև գիտնականները չեն գտել 🙂

Նշված հետազոտությանը մասնակցել է 214 ուսանողուհի, որոնք պատասխանել են իրենց ինտիմ խնամքի սովորությունների և սեռական ակտիվության վերաբերյալ հարցերին։ Միաժամանակ նրանք հանձնել են նշված սեռավարակների վերաբերյալ հետազոտություններ:

Մասնակիցների 98% այս կամ այն կերպ hեռացնում էին ցայլքի մազերը։ Ի դեպ, 83% այդ նպատակով օգտագործել է ածելի, և մոտ երկու երրորդը մազերը հեռացնելիս վնասել են մաշկը։ Սեռավարակների առկայություն արձանագրվել է հետազոտված կանանց 10%-ի մոտ:

Վերլուծության արդյունքում, հաշվի առնելով սեռական շփումների հաճախականությունը և մի շարք այլ գործոններ, պարզվել է, որ նույնիսկ մազերի հաճախակի լրիվ հեռացումը կապված չէր սեռավարակների փոխանցման հետ:

Այսպիսով, սովորական հիգիենիկ խնամքի և պատասխանատու սեռական վարքագծի պարագայում, սեռավարակներ ունենալու հավանականությունը չի բարձրանում, իսկ մազահեռացումը զուտ անձնական նախընտրության հարց է 🙂