Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Սափրե՞լ, թե՞ չսափրել…

Այլ նորություններ

Համացանցի միջազգային օր
Ապրիլի 4-ին նշվում է Համացանցի միջազգային օրը (International Internet Day): Այս ամսաթիվը պատահական ընտրված չէ, քանի որ 4․04 նման է 404 «Not Found» բրաուզերի սխալին: Այդ օրը նշվում է Սուրբ Իզիդորա Սևիսկովի մահվան օրը, մի անձնավորության, ում համարել են  աշակերտների և ուսանողների հովանավոր, ով ստեղծել է պատմության մեջ առաջին հանրագիտարանը «Etymologiae», 20 հատորով։ 1998 թվականին կաթոլիկ եկեղեցին համաշխարհային ցանցը ճանաչեց որպես մարդկային գիտելիքի գանձարան։ Սուրբ Իզիդորա Սևիսկովիին՝ համացանցի սուրբ հովանավոր նշանակելու մասին իր որոշումը հիմնավորելով,…
Տեղադրված է 04.04.2025 , 12:03…  ավելին →

Որոշ մասնագետներ այն կարծիքի են, որ ցայլքի մազերի հեռացումը բարձրացնում է սեռավարակներով վարակվելու հավանականությունը։

Սակայն PLoS ONE ամսագրում հրապարակված հետազոտությունը, որն իրականացվել է ԱՄՆ-ում, ցույց է տվել, որ խլամիդիոզի և գոնոռեայի (սուսանակի) լաբորատոր հաստատված ախտորոշումները ոչ մի կապ չունեն աճուկային և ցայլքային հատվածների մաշկի խնամքի հետ։

Իհարկե, վարակի փոխանցումը հեշտանում է մազերի հեռացման ժամանակ մաշկի վնասման պատճառով (ինչը բավականին տարածված բարդություն է)։ Նաև շատ հավանական է, որ ցայլքի մազերը հեռացնող երիտասարդներ ավելի հաճախ են փոխում զուգընկերներին և ունենում չպաշտպանված սեռական հարաբերություններ, ուստի ավելի հաճախ վարակվում են։ Բայց ուղղակի կապ մազահեռացման և վարակվելու ռիսկի միջև գիտնականները չեն գտել 🙂

Նշված հետազոտությանը մասնակցել է 214 ուսանողուհի, որոնք պատասխանել են իրենց ինտիմ խնամքի սովորությունների և սեռական ակտիվության վերաբերյալ հարցերին։ Միաժամանակ նրանք հանձնել են նշված սեռավարակների վերաբերյալ հետազոտություններ:

Մասնակիցների 98% այս կամ այն կերպ hեռացնում էին ցայլքի մազերը։ Ի դեպ, 83% այդ նպատակով օգտագործել է ածելի, և մոտ երկու երրորդը մազերը հեռացնելիս վնասել են մաշկը։ Սեռավարակների առկայություն արձանագրվել է հետազոտված կանանց 10%-ի մոտ:

Վերլուծության արդյունքում, հաշվի առնելով սեռական շփումների հաճախականությունը և մի շարք այլ գործոններ, պարզվել է, որ նույնիսկ մազերի հաճախակի լրիվ հեռացումը կապված չէր սեռավարակների փոխանցման հետ:

Այսպիսով, սովորական հիգիենիկ խնամքի և պատասխանատու սեռական վարքագծի պարագայում, սեռավարակներ ունենալու հավանականությունը չի բարձրանում, իսկ մազահեռացումը զուտ անձնական նախընտրության հարց է 🙂