Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Պայքարում ենք ընկճվածության դեմ

Այլ նորություններ

Ինչպես հաղորդակցվել դժվար իրավիճակում
Արտակարգ իրավիճակներում հաղորդակցումը պահանջում է ավելի մեծ զգայունություն և հոգատարություն: Բնականաբար բոլորս շատ ազդվում ենք ներկայիս իրավիճակից: Սակայն բոլորիս հակազդումները կարող են լինել շատ տարբերվող և դա կարող է բերել հաղորդակցման տարբեր խնդիրների և կոնֆլիկտների: :-( Հոգեբանների կողմից առաջարկած հետևյալ կետերը կարող են օգնել խուսափել այդ դժվարություններից և ուժեղացնել մեր հոգատարությունը միմյանց հանդեպ: Նյութի աղբյուր՝  Aystegh Psychology Lab
Տեղադրված է 25.09.2023 , 11:09…  ավելին →

Պարզվել է, որ դոֆամինը շատ կարևոր է մարդու երջանկության համար: Դոֆամինի մակարդակի նվազումը կարող է հանգեցնել առողջության հետ կապված տարբեր խնդիրների առաջացման` ընկճվածություն, բացասական տրամադրություն, տարբեր տեսակի էմոցիոնալ խանգարումներ:

Բարեբախտաբար, գոյություն ունեն մի քանի արդյունավետ մեթոդներ, որոնց օգնությամբ հնարավոր է  բարձրացնել օրգանիզմում դոֆամինի մակարդակը և տրամադրությունն առանց դեղամիջոցների կիրառման:

Դրանք են՝

  • Ֆիզիկական վարժություններ.

Մարմնամարզությունը բարձրացնում է օրգանիզմում արտադրվող հաճույքի հորմոնների` էնդորֆինների մակարդակը: Կանոնավոր ֆիզիկական վարժությունները մարդուն հաղորդում են երջանկության զգացողություն, ամրացնում են օրգանիզմն ու ազատում են սթրեսից:

  • Խուսափեք մոլի հակումներից.

Ալկոհոլի, թմրանյութերի, անգամ մոլի գնումների նկատմամբ  հակվածությունը ապահովում է ակնթարթային հաճույք, սակայն դա խնդրի վերջնական լուծումը չէ: Անհրաժեշտ է սովորել հաճույք ստանալ կյանքից, գտնել այնպիսի զբաղմունքներ, որոնք ավելի խորը բավարարվածություն կպատճառեն:

  • Ռացիոնալ սնուցում.

Համոզվեք, որ դուք օգտագործում եք բավականաչափ քանակությամբ մաքուր ջուր և բուսական մթերքներ (այդ թվում բանան, շոկոլադ, որոնք կարող են բարձրացնել սերոտոնինի մակարդակը և տրամադրությունը 🙂 ):

  • Երաժշտություն.

Դոֆամինի մակարդակը կարող է բարձրանալ հաճելի երաժշտություն լսելու արդյունքում:

  • Կազմակերպեք ձեր կյանքը.

Ընկճվածությունը պակասում է ամենօրյա փոքր խնդիրների ճիշտ կազմակերպման և լուծման դեպքում: Կարելի է խնդիրները գրել թղթի վրա և դրանք լուծելուց հետո նշումներ անել: Այդպես կառաջանա բավարարվածության  զգացողություն:

  •  Կրեատիվություն.

Ուղեղում դոֆամինի մակարդակը բարձրանում է ստեղծագործական գործունեության արդյունքում: Գտեք ձեր սիրելի զբաղմունքը և ժամանակ տրամադրեք ձեր հոբբիի համար, օրինակ` նկարեք, պատրաստեք համեղ ուտեստներ, և արդյունքում ավելի լավ կզգաք:

  • Մեդիտացիա.

Մեդիտացիան բարելավում է տրամադրությունը, առաջացնում է դրական հույզեր, թուլացնում է լարվածությունը, հանդիսանում է սթրեսի մակարդակը նվազեցնող արդյունավետ մեթոդ:

 

 Աղբյուրը՝ fithacker.ru